Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնություն, քաղաքական նոր մշակույթի ձևավորում. Կարեն Բեքարյանն անդրադարձել է Արմեն Սարգսյանի ելույթին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր լիազորություններով նախագահի ինստիտուտը Հայաստանում նոր մշակույթ է: Այսպիսի իրավիճակներում շատ կարևոր է, թե ինչպիսի մեկնարկ այն կունենա: Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Բեքարյանն «Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց, որ այդ մեկնարկն է հետո ստեղծելու մշակույթ, ավանդույթներ, քաղաքական ինստիտուտին տալու իր դերն ու նշանակությունը:

Նրա խոսքով, նոր լիազորություններով նախագահի ինստիտուտի վերաբերյալ եղած կարծիքները բավական ծայրահեղ են: Մի կողմից կա թերահավատություն նախագահի հնարավորությունների վերաբերյալ, մյուս կողմից լուրջ մրցակցային որակներ են վերագրում: Այնինչ իրականությունը այդ երկուսի մեջտեղում է:

«Նորընտիր նախագահի ելույթից մի քանի կարևոր շեշտադրումներ առանձնացնեմ: Դրանցից առաջինը, նրա կողմից մատնանշելն է, որ նախագահի ինստիտուտն էական դեր է ունենալու Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության հարցում: Կարո՞ղ է նախագահի ինստիտուտը միասնականության գործում լուրջ դերակատարություն ունենալ, կարծում եմ, այո: Որքանո՞վ կգործի այդ հնարավորությունը, միայն նախագահի անձից չէ կախված, այլ բոլորից»,-ասաց Կարեն Բեքարյանն` ընդգծելով, որ հանրությունը, քաղհասարակությունը մեծ անելիք ունի:

Նորընտիր նախագահի ելույթի կարևոր շեշտադրումներին Կարեն Բեքարյանն առանձնացրեց դիտարկումներն արտագաղթի, դեմոգրաֆիայի, սոցիալական արդարության մասին: Կարեն Բեքարյանի խոսքով՝ Արմեն Սարգսյանը շեշտադրել է նաև քաղաքական նոր մշակույթի ձևավորման խնդիրը:

«Իրականում, ամենակարևորն այն է, թե յուրաքանչյուրս ինչ ձևով կկարողանանք մեր նպաստը բերել այդ ինստիտուտի հնարավորինս լիարժեք կայացմանը, հետագայում մեր սերունդներն այդ ինստիտուտից բխող ողջ արդյունավետությունը կզգան իրենց մաշկի վրա», -ասաց նա:

Լրագրողների այն հարցին, որ «ԵԼՔ» դաշինքի պատգամավորները կասկածի տակ դրեցին նախագահի ընտրության օրինականությունը, մասնավորապես՝ Արմեն Սարգսյանի՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացի չլինելու հանգամանքը, Կարեն Բեքարյանը նշեց, որ ԱԺ-ում տեսել է այն տեղեկանքը, համաձայն որի՝ Արմեն Սարգսյանը վերջին վեց տարում բնակվել է ՀՀ-ում եւ ՀՀ քաղաքացի է:

Հայերեն العربية English

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան