Անասունների համարակալումը կարեւոր, բայց եւ ծախսատար խնդիր է

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում հաշվառված երկու հարյուր հազարից ավելի խոշոր եւ մանր եղջերավոր անասունների համարակալումը հնարավորություն կտա՝ հաշվառումն անսխալ տանելու եւ ամբողջ շարժը վերահսկելու համար, սակայն, ըստ ոլորտի պատասխանատուների, դրա համար ոչ միայն ժամանակ, այլ նաեւ մեծ ծախսեր կպահանջվեն, ինչն այս պահին վեր է համայնքապետարանների կարողություններից:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Անասնաբուժասանիտարիայի եւ բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ Գեղարքունիքի մարզային մասնաճյուղի տնօրեն Սարգիս Ավագյանի կարծիքով, այստեղ մեծ անելիք ունեն համայնքների անասնաբույժները, ովքեր պետք է վերահսկեն թե համարակալումը, թե անասունների շարժը՝ բազաներից դուրս բերելով մորթի ենթարկված գլխաքանակը եւ բազա մուտքագրելով նոր ծնվածներին:

«Դա շատ կարեւոր, պահանջված խնդիր է, բայց եւ անչափ աշխատատար ու ծախսատար, քանի որ պահանջում է ամենայն ուշադրություն յուրաքանչյուր մորթի կամ ծնի դեպքում, մշտական հաշվառում, շարժի տիրապետում: Դժվար է ասել, թե մեր մարզում այն երբ կներդրվի, քանի դեռ չի գտնվել մի այնպիսի դոնոր կազմակերպություն, որն իր վրա կվերցնի գործընթացը սկսելու ֆինանսավորումը:

Բայց որ անասունների համարակալումը պահանջված ու հրատապ խնդիր է, դրա մասին երկու կարծիք լինել չի կարող: Այն շատ կողմերով կկանոնակարգի անասնապահության ոլորտը եւ մեծապես կնպաստի մսամթերքի անվտանգության ապահովմանը»,-ներկայացրեց Սարգիս Ավագյանը:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում