Արարատի բաժնի ոստիկանները բացահայտել են կեղծ ոսկու ձուլակտորների գրավադրման 25-ից ավելի դեպք

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Արարատի բաժնի աշխատակիցների հետախուզական միջոցառումների շնորհիվ բացահայտվել է կեղծ ոսկու ձուլակտորների գրավադրման 25-ից ավելի դեպք։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

Հաղորդագրության մեջ նշված է. «ՀՀ ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզները, ամիսներ տևած միջոցառումների արդյունքում, խարդախությունների վերաբերյալ տեղեկություններ ձեռք բերեցին։ Արդեն փետրվարի 20-ին խաբեության զոհ դարձած քաղաքացիներից մեկը հաղորդում տվեց բաժնում։ Տղամարդու անվամբ Վեդի քաղաքի բանկերից մեկում 224 գրամ ոսկու ձուլակտորներ էին գրավադրվել, որոնց դիմաց բանկը տվել էր 5029 դոլար։ Քրեական հետախույզների տեղեկություններով՝ գրավադրված ձուլակտորները կեղծ էին։

Հաղորդումից հետո ոստիկանության Արարատի բաժնում նախապատրաստված նյութերով փետրվարի 21-ին Արարատի մարզի դատախազությունում քրեական գործ հարուցվեց։ Հետախուզական միջոցառումները շարունակվեցին և բացահայտվեցին մի քանի հոգու հանցավոր գործողություններ։ Նրանք հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին ոստիկանության Արարատի բաժին։

Նախնական տվյալներով՝ Արտակ և Արա Թաթոսյանները պղնձի և ցինկի համաձուլվածքներ են ոսկեջրել ու տվել Վրեժ Հակոբյանին, որը ձուլակտորները գրավադրել է իր ծանոթների, անգամ՝ ծանոթների ծանոթների անվամբ։ Բանկի ոսկերիչ Պավել Մանուկյանն էլ պղնձի և ցինկի ոսկեջրված համաձուլվածքները գնահատել է որպես ոսկի՝ իմանալով դրանց կեղծ լինելու մասին։ Բացահայտվել է 25-ից ավելի հանցադրվագ։

Ոսկեջրած ձուլակտորների դիմաց բանկից ստացած գումարի ընդհանուր չափը գերազանցում է մի քանի տասնյակ միլիոն դրամը։

Նրանց գործողություններից տուժած անձանց խնդրում ենք դիմել ոստիկանության Արարատի կա՛մ այլ ստորաբաժանում, կա՛մ զանգահարել 1-02։ Խաբեության զոհ դարձած քաղաքացիների՝ ոստիկանություն դիմելը բխում է և՛ իրենց, և՛ քննության շահերից»։

Հայերեն

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ