Հասարակական

Երևանի Ավագ Պետրոսյան փողոցում նախատեսվում է երթևեկության կազմակերպման փոփոխություն

1 րոպեի ընթերցում

Երևանի Ավագ Պետրոսյան փողոցում նախատեսվում է երթևեկության կազմակերպման փոփոխություն

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Տրանսպորտային միջոցների հապաղումներից և խցանումներից խուսափելու նպատակով 2018 թվականի մարտի 3-ից Երևան քաղաքի Ավագ Պետրոսյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ճանապարհային ոստիկանությունից, փոփոխության արդյունքում Ավագ Պետրոսյան փողոցում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ Թումանյան փողոցից դեպի Սայաթ-Նովայի պողոտա ուղղությամբ: Միաժամանակ՝ նշված փողոցի երթևեկության ուղղությամբ ձախ մասում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում