Պատասխանատուների վստահեցմամբ՝ Երեւանի երթուղային ցանցի նոր մոդելը կիրառելի է լինելու շաբաթվա բոլոր օրերին եւ ժամերին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: WYG խորհրդատվական ընկերության կողմից ներկայացված Երեւանի նոր երթուղային ցանցը կհամապատասխանի միջազգային նորմերին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Երևանի հասարակական տրանսպորտի բարեփոխումների գործընթացի մասնագիտական աշխատանքային խմբի հերթական նիստի ժամանակ ասաց ցանցի նախագծման պատասխանատուներից մեկը՝ WYG խորհրդատվական ընկերության ներկայացուցիչ Ռիչարդ Բառլեյը։ «Երթուղային նոր ցանցի մշակման ժամանակ մենք ուսումնասիրել ենք Երեւանի բնորոշ առանձնահատկությունները, նաեւ երթուղային ցանցի հասանելիության տարբերակները»,-ասաց նա:

Բառլեյը նշեց, որ աշխատանքային խմբի եւ քաղաքապետարանի կողմից ներկայացած առաջարկությունները շատ օգտակար են եղել եւ հաշվի են առնվել վերանայված տարբերակում: «Երթուղային ցանցի այն մոդելը, որ մենք ստեղծել ենք, կիրառելի է շաբաթվա բոլոր օրերին եւ ժամերին»,-հավելեց նա:

Երևանի քաղաքապետի տեղակալ, մասնագիտական աշխատանքային խմբի ղեկավար Վահե Նիկոյանն էլ վստահեցրեց, որ նոր ցանցով նախատեսվող 18 մետրանոց ավտոբուսները խցանումներ չեն առաջացնի մայրաքաղաքում: «Մենք նախկինում էլ նման ավտոբուսներ շահագործել ենք: Մեկ տրանսպորտային միջոցը տեղատարողունակության հաշվին երկու վարորդ կունենա, արդյունքում աշխատավարձի, աշխատանքի վարձատրության գները չեն ավելանում, բայց վարորդները աշխատում են երկու հերթով: Արվելու է առավելագույնը տրանսպորտի սակագինը չբարձրացնելու եւ նույնը թողնելու համար»,-ասաց Նիկոյանը:

Նրա առաջարկով հաջորդ նիստի ընթացքում քննարկվելու են կանգառների, ավտոբուսների, վարորդների և սպասարկման ընդհանուր չափորոշիչների վերաբերյալ խնդիրներ։ Հարկ է նաև նշել, որ տրանսպորտի նոր ցանցի խորհրդատուի կողմից լրամշակված նախագիծը ներկայացվելու է հանրությանը՝ դիտարկումների համար։

Հայերեն

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ