Մայրաքաղաքի նոր երթուղային ցանցը կփորձարկվի վիրտուալ հարթակում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետի տեղակալ, Երևանի հասարակական տրանսպորտի բարեփոխումների գործընթացի մասնագիտական աշխատանքային խմբի ղեկավար Վահե Նիկոյանը, երթուղային նոր ցանցին վերաբերող հերթական նիստում ասաց, որ ստեղծվել է ծրագրային հավելված, որը հնարավորություն կտա երթուղային նոր ցանցը փորձարկել վիրտուալ մակարդակում: «Ծրագրային հավելվածը սկզբում հասանելի կլինի միայն տրանսպորտի բարեփոխումների գործընթացի մասնագիտական աշխատանքային խմբի անդամներին: Լրամշակումից հետո նոր այն հանրային կդառնա»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց քաղաքապետի տեղակալը:

Նրա խոսքով` հավելվածը թույլ կտա մանրամասնորեն ուսումնասիրել նոր ցանցի նախագծի ծածկույթը և տարբեր երթուղիների արդյունավետությունը:

Հասարակական տրանսպորտի բարեփոխումներից հետո վերանալու է գծատեր հասկացությունը: Գազելներին փոխարինելու են գալու մեծ ու միջին տեղատարողությամբ ավտոբուսներ։ Մոտ 4 անգամ կրճատվելու է ընդհանուր ցանցի երկարությունը: Ներկայումս գործող 115 երթուղու փոխարեն շահագործվելու է ընդամենը 42 երթուղի։ Օպտիմալացում կա նաև տրասնպորտային միջոցների քանակի հարցում՝ 2039 միավորից այն դառնալու է 939-ը։

Հայերեն

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ