Հասարակական

Հայաստանում մարտը կսկսվի տեղումներով

2 րոպեի ընթերցում

Հայաստանում մարտը կսկսվի տեղումներով

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում փետրվարի 28-ի ցերեկը, մարտի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 1-ին՝ ուշ երեկոյան, 2-ի գիշերը և առավոտյան ժամերին, 4-5-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 2-ի ցերեկը Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ արագությամբ, մարտի 1-2-ին, 4-5-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 2-ին, 3-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով, 3-ի ցերեկը, 4-5-ին նույնքան կբարձրանա: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Երևան քաղաքում `

Փետրվարի 28-ի ցերեկը, մարտի 2-ի ցերեկը, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 1-ին՝ ուշ երեկոյան, 2-ի գիշերը և առավոտյան ժամերին սպասվում են տեղումներ՝ քաղաքի բարձրադիր հատվածներում՝ գիշերը թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով: 4-5-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Մարտի 1-2-ին, 4-5-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:

Երևան քաղաքի մարտի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան` 19.00C ( 2001 թ.)

    • Օդի նվազագույն ջերմաստիճան` -12.30C (1985 թ.)

    • Օդի միջին օրական ջերմաստիճան` 2.40C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում