Հասարակական

Երևանի շենքերից մեկի վերելակում երեխա է արգելափակվել

1 րոպեի ընթերցում

Երևանի շենքերից մեկի վերելակում երեխա է արգելափակվել

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի շենքերից մեկի վերելակում երեխա է արգելափակվել. անհրաժեշտ է եղել փրկարարների միջամտությունը նրան դուրս բերելու համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, փետրվարի 27-ին՝ ժամը 20:25-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մելիքյան փողոցի 13-րդ շենքի վերելակը խափանվել է, երեխան արգելափակվել է ներսում, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները արգելափակումից դուրս են բերել 2007 թ. ծնված Կ. Մ.-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում