Գեղարքունիքում մեկնարկում են անասնահամաճարակների դեմ պայքարի միջոցառումները

3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի տնտեսություններում 2018 թվականի մարտի 1-ից մեկնարկելու են անասնահամաճարակների դեմ պայքարի միջոցառումները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Անասնաբուժասանիտարիայի եւ բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ Գեղարքունիքի մարզային մասնաճյուղի տնօրեն Սարգիս Ավագյանը, այս տարի պլանավորված է պատվաստել մոտ 150 հազարի չափ խոշոր եղջերավոր անասուններ, 15 հազարից ավելի խոզեր, 332 հազարից ավելի թռչուններ, արյան նմուշառումներ վերցնել մոտ 50 հազար գլուխ մայր ոչխարից:

Մանր եղջերավորների որոշակի գլխաքանակ պատվաստում կստանա սիբիրախտ հիվանդության դեմ Վարդենիսի տարածքի 14 համայնքների այն տնտեսություններում, ուր 2013 թվականին նման հիվանդության դեպքեր են նկատվել:

«Խոշոր եղջերավորները, ներառյալ հորթերը, պետպատվերի շրջանակում պարտադիր պատվաստում են ստանալու սիբիրախտ, դաբաղ, խշխշան պալար, բրուցելյոզ, տուբերկուլյոզ, լեյկոզ հիվանդությունների դեմ: Իսկ որոշ համայնքներում այս միջոցառումներին գումարվելու են նոդուլյար մաշկաբորբի եւ պաստերելյոզի դեմ պատվաստումները, որտեղ որ դրանք նախորդ տարի նկատվել են: 15 համայնքներում կիրականացվեն նոդուլյար մաշկաբորբի, 8 համայնքներում՝ պաստերելյոզի դեմ պատվաստումներ: Պատվաստումներ կիրականացվեն նաեւ խոզերի ժանտախտի, թռչունների կեղծ ժանտախտի եւ ձիերի սիբիրախտի դեմ: Անցած տարի պետպատվերի ցանկից դուրս էին բերվել խոզերի եւ թռչունների պատվաստումները, որոնք այս տարի նորից կիրականացվեն: Համայնքներում արդեն պայմանագրեր են կնքվել պատվաստող մասնագետների հետ, ստացվել են պատվաստանյութերը:

Կարվի հնարավորը, որպեսզի մինչեւ արոտ դուրս գալը անասնահամաճարակների դեմ պայքարի միջոցառումների կարեւոր ու հիմնական մասերը կատարված լինեն: Խոշոր եղջերավորները տարվա ընթացքում յուրաքանչյուր հիվանդության դեմ պետք է պատվաստվեն երկու, հորթերը՝ երեք անգամ: Պատվաստանյութը տրամադրվել է ներկայացված անասնագլխաքանակին համապատասխան: Խոզերի եւ թռչունների դեմ պայքարի միջոցառումների իրականացման դեպքում պատվաստանյութը տրամադրվելու է լրացուցիչ, պատվաստման պահին համապատասխան հաշվառման դեպքում:

Անասնահամաճարակների դեմ պայքարի միջոցառումները նախատեսված է ավարտել մինչեւ տարեվերջ, ըստ Գյուղնախարարության կողմից սահմանված ժամանակացույցի»,-նշեց Սարգիս Ավագյանը: Նույն աղբյուրի համաձայն՝ մարզի տնտեսություններում մոտ 30 տոկոսով արդեն ավարտվել է խոշոր եւ մանր եղջերավոր անասունների ծինը, որն առայժմ ընթանում է առանց համաճարակների հետ կապված անկումների, առողջ վիճակում:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում