Աղետի գոտու 100 ընտանիքի բնակարանային խնդիր է լուծվել նախորդ տարի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված 560 մլն դրամ միջոցների հաշվին լուծվել է Հայաստանում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 100 ընտանիքի բնակարանային խնդիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փետրվարի 23-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:

«Նախորդ տարի շարունակվել է երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված ծրագիրը: Ծրագիրն ընդհանուր առմամբ կատարվել է 90 տոկոսով: 2017-ին ամբողջությամբ լուծվել են Գյումրիում և քաղաքային այլ բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված ընտանիքների բնակարանային խնդիրները: Գյուղական բնակավայրերի 542 ընտանիքի բնակարանային խնդիրը, ՀՀ կառավարության ծրագրի համաձայն, նախատեսվում է լուծել մինչ 2020-ի տարեվերջ»,-ասաց Սարգսյանն ու հավելեց, որ դրա համար կպահանջվի շուրջ 4 մլրդ դրամ:

Բնակարանային մնացած խնդիրները կլուծվեն մինչ 2020-ի տարեվերջ:

2008-2017-ին մոտ 65 մլրդ դրամի հաշվին լուծվել է 4839 ընտանիքի բնակարանային խնդիր: 2018-ին պետական բյուջեով նախատեսված է 460 մլն դրամ, որով կլուծվի ՀՀ Լոռու մարզի գյուղական բնակավայրերի մոտ 50 ընտանիքի բնակարանային խնդիր:

Հայերեն

Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը

Չինաստանն Իսրայելին կոչ է արել գործել՝ ղեկավարվելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնություններով

Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է Կայա Կալասի հետ հարաբերությունները խզելու մասին

Սևանա լճում փորձարկվել է ջրային միջավայրում արտակարգ իրավիճակներին արձագանքման համակարգը

Պակիստանի վարչապետը ստորագրել է ԱՄՆ-Իրան հուշագիրը՝ որպես միջնորդ

Հայաստանը 162 տոննա ծիրան է արտահանել Ուկրաինա և Վրաստան․ Պապոյան

Գրոսին մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ԱԷԿ-ի մերձակայքում ռազմական գործողությունների ակտիվացման առնչությամբ

Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին

Իսրայելը հայտարարել է, որ իր զորքերը շարունակում են գործել Լիբանանում

Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա