Անցած գիշեր Գեղարքունիքում փրկարարները ձյան արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա՝ 18 ուղեւորով

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում նախորդ գիշեր փակ է մնացել Մարտունի-Գետափ, դժվարանցանելի՝ Սոթք-Քարվաճառ ճանապարհները, իսկ մնացած բոլոր ուղղություններում ապահովվել է ճանապարհների անցանելիությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզի փրկակարական վարչության պետի տեղակալ Գարիկ Հակոբյանը, մարզի փրկարարներն անցած գիշեր մեքենաների խցանման մասին ահազանգ ստացել են միայն Սոթք-Քարվաճառ ճանապարհի ուղղությամբ: «Եղել է ահազանգի 6 դեպք, որոնց արձագանքել ենք ժամանակին՝ խցանումից դուրս բերելով մեքենաները ՝ 18 ուղեւորով: Գիշերվա ընթացքում բացվել է նաեւ Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհը, որտեղ եւս, ինչպես նաեւ Սոթք-Քարվաճառ ճանապարհին, այժմ դժվարանցանելի վիճակ է:

Ճանապարհաշինարարները կատարում են մաքրման եւ մշակման աշխատանքներ, եւ հույս կա, որ մինչեւ այսօր երեկոյան երկու ուղղություններում էլ լիովին կապահովվի ճանապարհների անցանելիությունը»,-ներկայացրեց Գարիկ Հակոբյանը: Մարտունի-Գետափ ճանապարհը սպասարկող «Շանթ-Սեյրան» ՍՊԸ պատասխանատու Աղասի Ղուկասյանի տեղեկացմամբ՝ Վարդենյաց լեռնանցքում ձյան բարձրությունը տեղումների եւ բքի արդյունքում տեղ-տեղ հասնում է մինչեւ 1-1,5 մետրի:

«Ճանապարհը ձյան շերտից եւ մերկասառույցից ազատելու համար հիմա կատարվում են մաքրման եւ մշակման աշխատանքներ: Կարծում եմ, հետկեսօրեին արդեն մեզ կհաջողվի ապահովել ճանապարհի անցանելիությունը»,-իրավիճակը ներկայացրեց Աղասի Ղուկասյանը:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում