Սարուխան համայնքում պարգեւատրվել են 2018 թվականին զորացրվածները

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սարուխան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Լյովա Աբրահամյանի նախաձեռնությամբ Հայոց բանակի շարքերից զորացրված սարուխանցի 12 զինվոր արժանացել է մեծարման եւ պարգեւների: Նախաձեռնությանը միացել են նաեւ Գավառի զինկոմիսարիատը եւ ԵԿՄ Գավառի տարածքային ստորաբաժանումը:

Պարգեւատրման արարողությանը մասնակցել է նաեւ Սարուխան համայնքի հոգեւոր հովիվ Տեր Ներսես քահանա Սահակյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սարուխանի գյուղապետարանի աշխատակազմից՝ Սարուխանի համայնքապետարան էին հրավիրվել 2018 թվականի հունվարին Հայոց բանակի շարքերից զորացրված սարուխանցի երիտասարդները: Նրանք պարգեւատրվեցին հայրենիքի հանդեպ ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար:

«Նրանք հիմնականում ծառայել են առաջնագծում, ոմանք մասնակցել են նաեւ Ապրիլյան հերոսամարտերին, ամենայն բարեխղճությամբ են կատարել իրենց պարտքը, ուստի այս խրախուսմանը շատ են արժանի: Նրանք մեր կողմից արժանացան շնորհակալագրերի եւ դրամական պարգեւի: Համոզված եմ, որ խաղաղ պայմաններում եւս այս երիտասարդներն ամենայն պատասխանատվությամբ կմասնակցեն հայրենիքի կառուցմանն ու հզորացմանը»,-նշեց համայնքի ղեկավարի պաշտոնակատար Լյովա Աբրահամյանը:

Հրավիրյալները դատարկաձեռն չէին եկել. Տեր Ներսես քահանա Սահակյանը զորացրված երիտասարդներին նվիրեց Աստվածաշունչ, իսկ ԵԿՄ Գավառի տարածքային ստորաբաժանման նախագահ Աշոտ Գասպարյանը եւ Գավառի զինկոմի տեղակալ Վանիկ Գոզեյանը նրանց հանձնեցին պատվոգրեր ու շնորհակալագրեր:

Աշոտ Գասպարյանը Արցախի հերոս, գեներալ-մայոր Մանվել Գրիգորյանի անունից Անդրանիկ Օզանյան հուշամեդալ հանձնեց Սարուխան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Լյովա Աբրահամյանին, ով 90-ականներին եղել է Արցախյան ազատամարտի մասնակից:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Չինաստանի ԱԳՆ-ն զսպվածության կոչ է արել ռուսական երկնքին սպառնացող վտանգի մասին Կիևի նախազգուշացումներից հետո

Վարչապետի հրավերով Կառավարության կադրային բանկում ընդգրկված Դավիթ Իվանյանը նշանակվել է ՏԿԵ նախարարի տեղակալ

ՏԿԵ նախարարի ևս 4 տեղակալներ վերանշանակվել են իրենց պաշտոններում

Արամ Մեյմարյանն ու Արա Մկրտչյանը վերանշանակվել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ

Քրիստինե Ղալեչյանը վերանշանակվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ

Կատարը և ԱՄԷ-ն ՀԲԳ-ի փոխաբեռնում են իրականացրել Հորմուզի նեղուցի սահմաններից դուրս. Reuters

Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին

Վարչապետի ելույթը Երևանի Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 նորակառույց ավագ դպրոցում

Ընկերությունն ապօրինի արդյունահանել է լեռնային զանգված․ պետությանը պատճառված 6․6 մլն դրամի վնասը վերականգնվել է

Հայկական 6 ընկերությունում Ֆրանսիայում մասնակցել է «Texworld Paris» նորաձևության միջազգային ցուցահանդեսին