Հայտնի են Սերժ Թանկյանի երաժշտական մարտահրավերի հաղթողները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Սերժ Թանգյանը և Creative Armenia-ն ներկայացրեցին Սերժ Թանկյանի՝ «7 նոտա» երաժշտական մարտահրավերի հաղթողներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Alpha Lighting System ռոք-խումբը (Մեքսիկա) և Մարիամ Պետրոսյանը (Հայաստան) կկիսեն մարտահրավերի՝ 5,000 ԱՄՆ դոլար մրցանակը:

Alpha Lighting System ռոք-խմբի անդամներն են Ալամ Էրնանդեսը, Ջոշուա Սան Մարտինը, Ջաքո Ջաքոմը և Ջեյ Ջի Էրնանդեսը։ Ջազի որոշակի ազդեցություն կրող պրոգրեսիվ ռոքային իրենց «life.exe» երգով խումբը մեզ տանում է խրթին և էպիկական երաժշտական մի ճամփորդության. Թանգյանի բառերով՝ «Երբևէ լսածս ամենահրաշալի պրոգրեսիվ մեղեդին»։

Երկրորդ մրցանակակիրն ազգությամբ հայ երգչուհի և երգահան Մարիամ Պետրոսյանն է։ Լոնդոնի երաժշտական քոլեջի շրջանավարտը ներկայացրել է «Here I Come» ստեղծագործությունը, որը լիրիկական հզոր եւ ռեզոնանսային երգ է: «Մնայուն գեղեցիկ երգ, որ չի հեռանա», - այսպես է երգի մասին մտածում Սերժ Թանկյանը։

Հաղթողներն ընտրվել են System of a Down խմբի բաս-կիթառիստ Շավո Օդաջյանի, Capital Cities խմբի աստղ Սեպուհ Սիմոնյանի, ջազ ֆենոմ եւ կոմպոզիտոր Տիգրան Համասյանի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Վահագն Հայրապետյանի, UCLA համալսարանի Herb Alpert երաժշտական դպրոցի պրոֆեսոր եւ հիմնադիր դեկան Ջուդիթ Սմիթի եւ հայտնի ռոք-աստղ ու հենց իր՝ մարտահրավերի հեղինակ Սերժ Թանկյանի կողմից։

Հաղթող ստեղծագործությունները, ինչպես նաև հազարավոր դիմումներից ընտրված 500 երգերը, հասանելի են 7NotesExperiment.com կայքում։

Հայերեն

Թեհրանը չի զիջի ճնշմանը, Վաշինգտոնը պետք է հարգի Իսլամաբադի հուշագիրը․ Իրանի խորհրդարանի նախագահ

ՀԱՊԿ-ն չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական ոլորտում․ ՌԴ ԱԳՆ

Կշարունակենք կանգնել Ուկրաինայի կողքին․ Կոշտան ու Զելենսկին Կիևում հանդիպում են անցկացրել

ՀՀ-ում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու ցուցանիշն աճել է 59 տոկոսով․ Միգրացիոն ծառայությունը տվյալներ է ներկայացրել

Հարավային Սուդանում ՄԱԿ-ի երկու խաղաղապահ է սպանվել

Իտալիայի վարչապետն Ուկրաինայի հարցով բանակցությունները սկսելու անհրաժեշտություն է տեսնում

Մեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի 2026 թ. աշխատանքները

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեռախոսազրույցը

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումներ են գրանցվել նաև Հայաստանում

Հութիները հայտարարել են, որ բալիստիկ հրթիռով սաուդական նավթատար են խոցել