Գեղարքունիքի մարզպետարանում անցյալ տարի մուտք է եղել 14027 փաստաթուղթ

1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետարանում անցյալ տարի մուտք է եղել 14027 փաստաթուղթ, որոնցից 2365-ը՝ դիմում, եւ ելք՝ 6411 փաստաթուղթ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմից, 2365 դիմումից 865-ը եղել են դրամական օգնության, 198-ը՝ աշխատանքի տեղավորման, 148-ը՝ առողջարանային ուղեգիր ձեռք բերելու, 158-ը՝ պետական պատվերի շրջանակում բուժումը կազմակերպելու, 87-ը՝ բնակարան ձեռք բերելու, 76-ը՝ բնակարանի վերանորոգման, 27-ը՝ սոցիալական նպաստի, 806-ը՝ այլ բնույթի՝ արձակուրդի, ՌԴ մուտքի արգելքի, երեխայի ներառական կրթության տալու, երեխայի որդեգրման, ծննդօգնության հավաստագիր ստանալու, տնամերձերի, ջրագծերի, գազատարների, հողատարածքների և այլ խնդրահարույց հարցերի ու տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ:

Մարզի 805 քաղաքացի ստացել է դրամական օգնություն, 131 քաղաքացի ապահովվել է աշխատանքով, 112-ը ստացել են առողջարանային ուղեգիր, 99-ը բուժվել են պետական պատվերի շրջանակում: Դիմումներից 342-ը ուղղված են եղել վերադաս պետական մարմիններին: Մարզպետը տարվա ընթացքում ընդունել է 450 քաղաքացու:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում