Գյումրիում ռուս զինծառայողի սպանության գործով դատական նիստը կկայանա փետրվարի 23-ին

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում հետաձգվեց ռուս զինծառայողի սպանության գործով դատական նիստը: Այն կկայանա փետրվարի 23-ին: Առաջին դատական նիստը տեղի էր ունենալու փետրվարի 12-ին՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում. դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, սակայն դատը չկայացավ՝ մեղադրող կողմի բացակայության պատճառով:

Ըստ տեղեկությունների պետմեղադրողը դատական նիստի մասին ժամանակին տեղեկացված չի եղել՝ ծանուցումը ստացել է հենց նիստի օրը, ինչի պատճառով էլ նիստին ներկա չէր: Նիստին ներկա էին ամբաստանյալ Արման Ջանջուղազյանը և ամբաստանյալի շահերի պաշտպան Գուրգեն Հարությունյանը:

Արման Ջանջուղազյանին մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր այն բանի համար, որ նա ահաբեկչական խմբավորման համակիր ներկայացած, քննությամբ դեռևս չպարզված անձանց օժանդակությամբ 2017թ. ապրիլի 22-ին` ժ.17:30-ի սահմաններում, կրոնական մոլեռանդության շարժառիթով ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ Գյումրի քաղաքի Դուդկոյի փողոցի 4 հասցեում տեղակայված «Արգո» վաճառատան մոտակայքում, ապօրինի կերպով կրելով քաղաքացիական շեղբավոր սառը զենք հանդիսացող դանակը,դրանով մի քանի անգամ հարվածել է Ռուսաստանի Դաշնության թիվ 102 ռազմաբազայի զինծառայող Դմիտրի Յալպաևին` սպանելով նրան:

Արմենուհի Մխոյան

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում