Գիտնականներն այցելեցին Նոր Կյանք համայնքի միջնակարգ դպրոց

3 րոպեի ընթերցում

ԱՐՏԱՇԱՏ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի Նոր Կյանք համայնքի միջնակարգ դպրոցը փետրվարի 9-ին հյուրընկալել էր ոչ սովորական հյուրերի, որոնց ամեն օր չէ, որ կարող ես տեսնել հանրակրթական դպրոցներում:

Տնօրեն Կարինե Հարությունյանի հրավերով դպրոց էին այցելել ՀՀ Գիտությունների ակադեմիայի Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտնականները՝ դեղերի արտադրության գծով տնօրենի տեղակալ, քիմիական գիտությունների թեկնածու Արմեն Հովհաննիսյանը, գիտաշխատողներ Վարդուհին Ղազոյանը, Մանե Խաչատրյանը՝ գիտական կենտրոնի տնօրեն Վիգեն Թոփուզյանի գլխավորությամբ:

Գիտնականներն այս աննախադեպ այցի ընթացքում քիմիայի, ֆիզիկայի եւ կենսաբանության լաբորատորիաների հիմնախնդիրներին ծանոթանալուց հետո շրջեցին վերոհիշյալ լաբորատորիաներով, ծանոթացան պայմաններին, ուսուցչական կոլեկտիվին խրախուսեցին, որ խորհրդային տարիներից դպրոցում առկա լաբորատոր սարքավորումները խնամքով պահպանվել են:

Գիտնականները մասնակցեցին ընթացող քիմիայի դասին, զրուցեցին աշակերտների հետ: Հյուրերը քիմիայի լաբորատորիային նվիրեցին երեսուն փորձանոթ, միաժամանակ խոստացան օգնել զանազան օրգանական նյութերով, որոնցով աշակերտները դասաժամերին ստացած տեսական գիտելիքները կամրապնդեն փորձերի միջոցով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վիգեն Թոփուզյանը պատմեց իրենց ինստիտուտի գործունեության, հատկապես դեղարտադրության մասին: Նա ներկայացրեց, որ դեղը մինչեւ դեղատուն հասնելը ստուգվում է բազմաթիվ գիտական փորձերով:

Նա դիմելով աշակերտներին շեշտեց, որ եթե որեւէ մեկը կցանկանա դառնալ քիմիայի մասնագետ ու խորանալով կընտրի գիտնականի ճանապարհը, ապա կենտրոնը պատրաստ է աջակցել նման աշակերտներին: Դպրոց-գիտական կենտրոն կապը ամրապնդելու, կենտրոնի գործունությանը տեղում ծանոթանալու նպատակով Վիգեն Թոփուզյանն առաջարկեց աշակերտներին բերել գիտահետազոտական կենտրոն: «Դրանով կզարգանա երեխաների մտահորիզոնը, աշակերտները կհարստացնեն իրենց գիտելիքները, սեր կարթնանա քիմիա առարկայի նկատմամբ»,-նկատեց նա:

Իսկ մինչ այդ, նա առաջարկեց կազմել անհրաժեշտ նյութերի եւ իրերի /անալիտիկ կշեռքի, թորման սարքի, թթուների, հիմքերի, եւ այլ առարկաների/ ցանկը եւ ուղարկել կենտրոն: Թե որքան կարեւոր են այդ փորձանոթներն ու անոթները մարզային այս դպրոցի համար, Կարինե Հարությունյանը բերեց տխուր օրինակներ. «Գաղտնիք չէ, որ քիմիայի ուսուցիչները փորձի համար անհրաժեշտ նյութերը եւ սրվակները գնում են «վերնիսաժից», դեղատներից, եւ այլ վայրերից»:

Տնօրենը կարեւորելով վերոնշյալ առարկաների դասաժամերի ընթացքում աշակերտների ստացած գիտելիքները պարտադիր կերպով գործնական պարապմունքներով հարստացնելու հնարավորությունը, նպատակ է դրել, իր ջանքերը ուղղել ոչ միայն քիմիայի, այլեւ կենսաբանության եւ ֆիզիկայի լաբորատորիաները հագեցնել արդիական սարքավորումներով:

Լիլիթ Մաճկալյան

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում