Սեւանա լճի մակարդակը նվազում է սակավ մուտքերի պատճառով

1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա փետրվարի առաջին օրերի համեմատ արդեն նվազել է 4 սանտիմետրով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից,2018 թվականի փետրվարի 4-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 41 սանտիմետր բարձրության վրա, ինչը 4 սանտիմետրով պակաս է նախորդ տարվա նույն օրվա նիշից:

Սեւան թափվող գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում: «Արմենպրես»-ի հետ զրույցում, մեկնաբանելով Սեւանի մակարդակի նվազման պատճառը, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը այն հիմնականում պայմանավորեց ջրի սակավ մուտքերով:

«Անցած տարվա հոկտեմբերից Սեւանա լճից ջրբացթողումները դադարեցված են, սակայն եթե լճի մակարդակը նվազում է, դա նշանակում է, որ լիճ թափվող գետերն են գտնվում սակավաջուր վիճակում, ինչին էլ ավելանում է տեղումների սակավ քանակությունը,որը համեմատաբար նվազ է եղել ձմռան առաջին երկու ամիսների եւ փետրվարի առաջին 8 օրերի ընթացքում: Արփա-Սեւան թունելային ջրատարն էլ այս տարի դեռեւս չի գործարկվել»,-նշեց վարչության պետը:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում