Գեղարքունիքում ՀՀ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալը ներկայացրեց համայնքների զարգացման ծրագրերը

5 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետյանը Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված հանդիպման ընթացքում մարզի համայնքների ղեկավարներին եւ տնտեսական զարգացման պատասխանատուներին ներկայացրեց 2018 թվականին կառավարության կողմից համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերի բովանդակությունը, ուղղությունները, մասնակցության կարգը եւ հայտերի ընդունման ժամկետները:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ հանդիպմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, մարզպետարանի ղեկավար կազմը եւ առանձնացված ստորաբաժանումներ ղեկավարները, մարզի համայնքների ղեկավարները եւ Հայաստանում գործող մի շարք բանկերի ներկայացուցիչներ:

Անդրադառնալով համայնքային զարգացման ծրագրերում կառավարության կողմից ներգրավվող սուբվենցիաներին՝ նախարարի տեղակալը նշեց, որ, համաձայն սահմանված կարգի, համայնքների կողմից ներկայացված սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը կառավարության կողմից կֆինանսավորվեն նախագծանախահաշվային արժեքի 60 կամ 50 տոկոսի չափով:

« Առաջին հերթին պետք է կազմվեն նախագծանախահաշվային փաստաթղթերը, որպեսզի մենք հստակ իմանանք, թե ինչ թվերի հետ գործ ունենք: Դրանից հետո միջգերատեսչական հանձնաժողովը ՀՀ վարչապետի գլխավորությամբ կդիտարկի ներկայացված ծրագրերը: Եթե ներկայացված առաջարկների արդյունավետությունը բարձր է գնահատվում, այդ դեպքում կառավարությունը ֆինանսավորում է ծրագրի ընդհանուր գումարի 60 տոկոսը, մնացած 40 տոկոսը ներդրում է համայնքը իր միջոցներից:

Ցածր արդյունավետության գնահատման դեպքում արդեն կառավարությունը հատկացում կանի 50 տոկոսի չափով: Ներկայացվող ծրագրերի արժեքը չպետք է 5 միլիոն դրամից պակաս լինի, այլապես դրանք չեն դիտարկվելու: Համայնքների ճանապարհաշինական ծրագրերի ներկայացման դեպքում պետք է շեշտը դնել առավել կենսական նշանակություն ունեցող այն հատվածների վրա, որոնք սպասարկելու են համայնքների ներսում գործող պետական կամ մասնավոր ձեռնարկությունների կամ տուրիզմի զարգացման կարիքներին:

Հայտերի ներկայացման վերջին ժամկետը 2018 թվականի մարտի 31-ն է»,-ներկայացրեց Վարազդատ Կարապետյանը: Նախարարի տեղակալը ներկայացրեց նաեւ համայնքային զարգացման ծրագրերը կառավարության կողմից սուբսիդավորելու կարգը եւ չափը:«Ենթադրենք ձեր համայնքներում կան գործարարներ, ովքեր բիզնես ծրագրեր են ուզում իրականացնել ամենատարբեր ոլորտներում:Նրանք դիմում են բանկին եւ պահանջում համապատասխան վարկավորում՝ 14 տոկոսի չափով:

Բանկն ուսումնասիրում է առաջարկը, եւ համաձայնության դեպքում գործարարը լրացնում է հայտը, որն էլ ուղարկվում է միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը:Եթե բիզնես ծրագիրն արժանանում է հավանության, ապա կառավարությունն այն սուբսիդավորում է մինչև 6 տոկոսի չափով: Առաջարկվող բիզնես ծրագրի արժեքը չպետք է պակաս լինի 10 միլիոն դրամից:

Բիզնես ծրագրերի սուբսիդավորման համար կառավարությունն այս տարի կծախսի 300 միլիոն դրան՝ նպատակ ունենալով աջակցել մինչեւ համայնքային զարգացման մոտ 100 բիզնես ծրագրերի: Եթե ձեր համայնքներում կգտնվեն նման գործարարներ, մենք ժամանակին կարձագանքենք ներկայացված ծրագրերին ու առաջարկություններին»,-նշեց Վարազդատ Կարապետյանը: Նախարարի տեղակալը ներկայացրեց նաեւ ՄԱԿ-ի հետ համագործակցությամբ համայքներում գյուղական տուրիզմի զարգացման ծրագրի ներդրման բովանդակությունն ու սպասվելիք արդյունավետությունը:

«Այս ծրագրով ավելի շատ մենք փնտրում ենք մարդկանց, ովքեր շահագրգռված կլինեն իրենց համայնքներում գյուղական տուրիզմի զարգացմամբ:Հարկավոր է ներկայացնել այնպիսի ծրագրեր, որոնք կբովանդակեն պատմական ու բնական հուշարձաններ տանող ճանապարհների նորոգում, պահպանություն ու գովազդ, գյուղական տուրիզմի աշխուժացում:

Ծրագրի ֆինանսավորման առավելագույն արժեքը կարող է հասնել մինչեւ 50 հազար ԱՄՆ դոլարի, իսկ ծրագրի ընդունման դեպքում համայնքների կողմից համաֆինանսավորում չի պահանջվում: Մենք հասանելի ենք բոլորի համար, ուստի եւ կոչ եմ անում՝ սահմանված կարգով ու ժամկետներում ներկայացնել ծրագրերը, որոնց ներդրմամբ համայնքներում անմիջապես կնկատվեն տնտեսական զարգացման գործնական քայլեր»,-ամփոփեց նախարարի տեղակալը:

Կարեւորելով հանդիպումը՝ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը հույս հայտնեց, որ համայնքներում ժամանակին ու իրատեսորեն կկազմվեն զարգացման ծրագրերը, որոնց իրականացումը մեծապես կնպաստի մարզի տնտեսության վերելքին ու զարգացմանը:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Հայաստանը ԵԱՏՄ-ում բարեխղճորեն կատարում է իր պարտավորությունները, նրա անդամակցությունը սառեցնելու հարց չի դիտարկվում. Օվերչուկ

Լավրովը հայտնել է, որ Վրաստանի ղեկավարությունը գիտակցում է ԵՄ անդամակցության բացասական հետևանքները

Փաստերն ընդդեմ պոպուլիզմի. ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին

ժամանակակից սպառնալիքներին դիմակայելու համար անհրաժեշտ է պետության, մասնավոր հատվածի ու մասնագիտական համայնքի սերտ գործակցությունը. Գևորգ Մանթաշյան

Մարդկային բոլոր զգացմունքներն ու ապրումները՝ «Քրջի բազար»-ում. ԵԹԿՊԻ ուսանողները փայլուն ներկայացան վերբատիմ թատրոնի ժանրում

Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ

Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին՝ առաջարկելով դեմ առ դեմ հանդիպում անցկացնել

«Երևանյան բեսթսելեր». «Իշխանության 48 օրենքները»՝ առաջատար. փաստավավերագրական, ապրիլ, 2026

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կողմից ընտրակաշառք տալու դեպք է բացահայտվել. Հակակոռուպցիոն կոմիտե