Նոր ընկերությունը՝ հին մեթոդներով շարունակում է վնասազերծել թափառող շներին Գյումրիում

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր ընկերությունը՝ հին մեթոդներով շարունակում է վնասազերծել թափառող շներին Գյումրիում: Հանրապետության երկրորդ քաղաքում շարունակում են շներին վնասազերծել կրակոցի միջոցով: Այս պահին, ըստ պատասխանատուների, այլ տարբերակ չկա:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գյումրու քաղաքապետարանի շրջակա միջավայրի պահպանության և բնակկոմունալ ծառայության պետ Կնյազ Մանասյանը, ընդհանուր առմամբ խնդիրն այնքան բարդ է, որ նույնիսկ տվյալ ծառայությունը մատուցող ընկերությունը վերջերս հրաժարվել է այդ ծառայությունն իրականացնելուց, և ստիպված մեկ ամիս է աշխատանքներն իրականացնում է մեկ այլ ընկերություն: Ըստ պատասխանատուի՝ քաղաքում որսորդ գտնելն էլ է բարդ:

Կառույցին դժվարությամբ է հաջողվել փորձառու՝ 30 տարվա փորձ ունեցող որսորդ գտնել: «Ստերջացման մասին խոսելն ավելորդ է՝ շատ թանկ արժե, և դա հասու չէ մեր բյուջեին, բայց փոխարենը ընկերությունը մտածում է շներին ինչ-որ հատուկ տարածքներում հավաքելու մասին, թեև սա ևս խնդիրների հետ է կապված»,-նշեց պատասխանատուն՝ փաստելով, որ թափառող շներին վնասազերծում են կրակոցով, սպանված շունն արժե 1000 դրամ։ Շների վնասազերծմամբ զբաղվող կազմակերպությունն առավոտ վաղ է դա իրականացնում: Հիմնականում վնասազերծմամբ զբաղվող «Զբոսայգիներ և պուրակներ» ընկերությունը շների «հետքերով» գնում է բնակիչների ահազանգերով՝ տարածքի բնակիչներին պարտադիր հարցուփորձ անելուց հետո:

Արմենուհի Մխոյան

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում