Բիզնես-հրեշտակները ներդրումներ կկատարեն գիտության և տեխնոլոգիաների հայաստանյան ստարտափերում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավելի բիզնես-հրեշտակները ներդրում կկատարեն գիտության և տեխնոլոգիաների ոլորտի հայաստանյան ստարտափերում: Փետրվարի 5-ին տրվեց Գիտության և տեխնոլոգիաների ոլորտում ներդրողների ոչ ֆորմալ (STAN) ցանցի գործունեության մեկնարկը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ցանցը համախմբել է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Կիպրոսի 18 ձեռնարկատերերի, ովքեր պատրաստվում են ֆինանսական միջոցներից զատ ցուցաբերել նաև խորհրդատվական օժանդակություն, հանդես գալ որպես մենթոր և ուղղորդել անհրաժեշտ կապերի հաստատման հարցում: Ոչ ֆորմալ ցանցը ստեղծվել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) նախաձեռնությամբ: «Մենք ցանկանում ենք Հայաստանում ստեղծել մթնոլորտ, որտեղ գաղափար ունեցող երիտասարդ ձեռնարկատերը կգտնի ֆինանսավորում: Մենք կարող ենք նրանց օգնել ոչ միայն ֆինանսական միջոցներով, այլև մեր գիտելիքներով: Այդ 18 անձինք հարուստ փորձ ունեն ներդրումների, բանկային գործունեության և բիզնեսի մեջ»,-ասաց ցանցի (STAN) համահիմնադիր Իգոր Խալաթյանը:

Բիզնես-հրեշտակների ցանցի ուշադրության կենտրոնում կլինեն տվյալների գիտության, արհեստական բանականության և մեքենաների ուսուցման, կենսատեխնոլոգիաների, միկրոէլեկտրոնիկայի ուղղությունների ներքո գործող ստարտափերը: Բայց ինչպես պնդեց Իգոր Խալաթյանը՝ եթե լինեն գաղափարներ այլ ոլորտներից, որոնք հեռանկարային են, ևս կարող են ֆինանսավորում ակնկալել;

Ներդրողների ցանցի մեկ այլ համահիմնադրի՝ Ռուբեն Հարությունյանի խոսքով՝ բիզնես-հրեշտակները ներդրումները կատարում են ընկերության սկզբնական փուլերում, երբ հեռանկարային գաղափար ունեցող նորաստեղծ ընկերությունը բախվում է որոշակի մարտահրավերների: «Բանկերը դրանք չեն ֆինանսավորում, քանի որ նորաստեղծ ընկերությունները մեծ ռիսկայնության են, և չկան բավականաչափ ակտիվներ: Եվ հենց այստեղ է, որ անհրաժեշտ են հրեշտակները, ովքեր ներդրումներ կկատարեն այդ գաղափարների իրագործման համար: Մենք ոչ միայն գումար ենք ներդնում, այլև մեր գիտելիքն ու ժամանակը, կիսվում ենք մեր հաջողություններով, մեր փորձով»,-հավելեց բիզնես-հրեշտակը:

«Ֆասթ»-ի համահիմնադիր Արմեն Օրուջյանի խոսքով՝ տարեկան երեք-հինգ ձեռնարկատեր կստանա աջակցություն, հույս ունեն հետագա տարիներին այդ թիվը նշանակալիորեն մեծացնել:

Արթուր Ալավերդյանը, ով ևս բիզնես-հրեշտակ է և «Ֆասթ» հիմնադրամի համահիմնադիր, նշեց, որ այս նախաձեռնությամբ իրենք կնպաստեն գիտության և տեխնոլոգիաների զարգացմանը Հայաստանում, ինչը տնտեսական օգուտներ կբերի երկրին: «Ցանցը կօգնի ստարտափերին հեշտացնել իրենց զարգացման ուղին և դառնալ տնտեսության մի լուրջ մասնիկը: Հուսով եմ, որ մեր մեկնարկը հաջող կլինի, և ցանցը կընդլայնվի»,- ասաց Արթուր Ալավերդյանը:

Հրեշտակները ստարտափերի հետ աշխատանքի առումով կաշկանդված չեն լինի, գործընկերության ձևաչափը կընտրեն միասին: Բիզնես-հրեշտակները պնդում են, որ ստարտափերի հետ կաշխատեն այնքան ժամանակ, մինչև նրանք ձևավորվեն որպես ընկերություն, ինչից հետո կարող են դիմել ավելի մեծ վենչուրային հիմնադրամների:

Ցանցի գործունեության առաջին չորս տարվա համար տարեկան նվազագույն ներդրումը նախատեսվում է 10 հազար ԱՄՆ դոլար: Հինգերորդ տարուց սկսած տարեկան նվազագույն ներդրումը յուրաքանչյուր անդամի համար նախատեսվում է սահմանել 20 հազար ԱՄՆ դոլար:

Հայերեն English Русский

«FlyOne Armenia»-ն գործարկել է Երևան- Ալիկանտե-Երևան երթուղով չվերթներ

Բուլղարիան շրջանաձև տնտեսությունը դիտարկում է որպես երկարաժամկետ ազգային առաջնահերթություն. BTA

ՀՀ մարզերում իրականացվել են հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական մասնակցության խթանմանն ուղղված ծրագրեր

Սիբիհան հայտնել է Հունգարիայի հետ հարաբերություններում նոր էջ բացելու մասին

2026 թվականի ամառային զորակոչը կմեկնարկի հունիսի 8-ին

Պապիկյանը չի բացառել, որ արտերկրից վերադարձած զինապարտ քաղաքացիները կարող են ներգրավվել վարժական հավաքներին

Սահմանվել են ֆիթնես կենտրոններին և մարզասրահներին ներկայացվող չափորոշիչները

«Լուսավոր Հայաստան»-ը վստահ է, որ լինելու է խորհրդարանում

Հայաստանը հատուկ ուշադրություն է դարձնում հակամարտությունների կանխարգելման և վաղ նախազգուշացման մեխանիզմներում կանանց դերի ամրապնդմանը․ ԱԳ փոխնախարար

Նիկոլ Փաշինյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենը կարևորել են Հայաստանի և Եվրամիության միջև բիզնես կապերի խորացումը