Սեւան քաղաքում արդյունավետ են համարում մանկապարտեզներում ծնողական վճարի վերացման որոշումը

4 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւանի քաղաքապետարանի համապատասխան մասնագետների կողմից անցկացված դիտարկման արդյունքում արդյունավետ է որակվել մեկ տարի առաջ քաղաքային իշխանության կողմից կայացված որոշումը նախադպրոցական ուսումնական հաստատություններում ծնողական վարձավճարի վերացման մասին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սեւանի քաղաքապետի խորհրդական Արմինե Ղուկասյանը, Սեւան քաղաքում գործում է 5 մանկապարտեզ, որոնցում մինչեւ 2017 թվականը սահմանված ծնողական վարձավճարը կազմել է 6000-7000 դրամ, Գագարին ավանում` 2000 դրամ:

«2016 թվականի վերջին համայնքի ավագանու որոշմամբ մանկապարտեզներում ծնողական վարձավճարները զրոյացվեցին, եւ մանկապարտեզ հաճախելը, փաստորեն, դարձավ անվճար: Այժմ մեր համայնքի մանկապարտեզներ հաճախում է շուրջ 650 երեխա, որոնց զգալի մասը սոցիալապես անապահով ընտանիքներից է: Կան նաեւ ընտանիքներ, որոնք մանկապարտեզ են ուղարկում երկու երեխա: Ընտանիքների մեծ մասի համար 6-7 հազար վարձավճարն արդեն իսկ զգալի բեռ էր:

Այն թեթեւացնելու եւ սոցիալական լարվածությունը մեղմացնելու նպատակով իրականացվող այս որոշումը քաղաքապետ Սարգիս Մուրադյանը, ավագանու անդամները համարում են հիմնարար: Որոշման կիրառումը եւ մեր կողմից անցկացված դիտարկումը ցույց տվեցին, որ համայնքապետարանում կիրառված խնայողության ռեժիմը հնարավորություն է ստեղծել համայնքային բյուջեից փոխհատուցելու մանկապարտեզ հաճախող սաների սննդի համար հատկացվող գումարները:

Նախկինում հավաքագրվող ծնողական վարձավճարներն ուղղվում էին երեխաների սննդի ձեռքբերմանը: Որոշման ընդունումից հետո սննդի համար տրամադրվող գումարը հատկացվում է համայնքային բյուջեից»,- նշեց Արմինե Ղուկասյանը: Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Էդիկ Ղազարյանի տեղեկացմամբ` 2017 թվականի 10 ամիսներին համայնքի բյուջեից սննդի ձեռքբերման համար 4 մանկապարտեզի հատկացվել է 17 միլիոն 680 հազար դրամ, որը չի ներառում հացի համար նախատեսված գումարը:

Չնայած համայնքային բյուջեում ներառվել է նաեւ հաց ձեռք բերելու համար 5.2 միլիոն դրամ, սակայն մանկապարտեզներին բարեգործական հիմունքներով հաց մատակարարել է Սեւանի հացի գործարանի տնօրեն Աշոտ Ավետիսյանը: Համայնքի ղեկավարի հանձնարարականով ստեղծված հանձնաժողովը ողջ տարվա ընթացքում մանկապարտեզներում իրականացրել է մշտադիտարկում, որը ներառում է մի քանի բաղադրիչ` երեխաների հաճախելիություն, ճաշացանկերի կազմում, կալորիականության պահպանում եւ այլն: «Ուսումնասիրելով մանկապարտեզների 2017 թվականի ճաշացանկերը` պարզվել է, որ համայնքի բյուջեի միջոցների հաշվին հնարավոր է եղել ապահովել ոլորտը կարգավորող իրավական ակտերի պահանջները:

Ճաշացանկերում ներառվել են տաք ճաշատեսակներ, շաբաթական 3-4 անգամ միս, սերուցքային կարագ, բանջարեղեն, միրգ, կաթնաշոռ եւ այլն: 2017 թվականին համայնքի 5 մանկապարտեզներից աշխատել է 4-ը, քանի որ թիվ 2 «Զարթոնք» մանկապարտեզում «Հայաստանի տարածքային զարգացման» հիմնադրամի միջոցներով եւ համայնքի ֆինանսավորմամբ իրականացվում է հիմնանորոգման մեծամասշտաբ ծրագիր, որի արդյունքում այս տարի շահագործման կհանձնվի ժամանակակից չափորոշիչներին համապատասխան մանկապարտեզի շենք:

Այս պահի դրությամբ մանկապարտեզների տնօրենների կողմից տրամադրված տվյալների համաձայն, մանկապարտեզներ հաճախելու համար հերթագրվել է 158 երեխա: Հերթագրվող երեխաների զգալի մասը 3-4 տարեկաններ են, որոնց հետեւում են 2-3 տարեկանները: Մեծ հաշվով համայնքի մանկապարտեզներում ծնողական վարձավճարների զրոյացումը սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագիր է, եւ շատ ընտանիքներ, խնայելով այդ գումարը, կարող են լուծել կենցաղային այլ հարցեր»,-հավաստեց Արմինե Ղուկասյանը:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Հայաստանը ԵԱՏՄ-ում բարեխղճորեն կատարում է իր պարտավորությունները, նրա անդամակցությունը սառեցնելու հարց չի դիտարկվում. Օվերչուկ

Լավրովը հայտնել է, որ Վրաստանի ղեկավարությունը գիտակցում է ԵՄ անդամակցության բացասական հետևանքները

Փաստերն ընդդեմ պոպուլիզմի. ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին

ժամանակակից սպառնալիքներին դիմակայելու համար անհրաժեշտ է պետության, մասնավոր հատվածի ու մասնագիտական համայնքի սերտ գործակցությունը. Գևորգ Մանթաշյան

Մարդկային բոլոր զգացմունքներն ու ապրումները՝ «Քրջի բազար»-ում. ԵԹԿՊԻ ուսանողները փայլուն ներկայացան վերբատիմ թատրոնի ժանրում

Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ

Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին՝ առաջարկելով դեմ առ դեմ հանդիպում անցկացնել

«Երևանյան բեսթսելեր». «Իշխանության 48 օրենքները»՝ առաջատար. փաստավավերագրական, ապրիլ, 2026

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կողմից ընտրակաշառք տալու դեպք է բացահայտվել. Հակակոռուպցիոն կոմիտե