Թուրքիայի ապակառուցողականության պատճառով հայ-թուրքական հարաբերություններում դրական տեղաշարժ չի գրանցվել. ՀՀ ԱԳՆ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հայ-թուրքական հարաբերություններում որևէ դրական տեղաշարժ չի գրանցվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից հրապարակված 2017 թվականի գործունեության ամփոփիչ զեկույցում:

«Միջազգային հանրությունը շարունակել է աջակցությունը հայ-թուրքական հարաբերությունների` առանց նախապայմանների կարգավորման Հայաստանի սկզբունքային դիրքորոշմանը: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը 2017 թվականի սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում իր ելույթում նշել է, որ ՀՀ-ը Հայոց ցեղասպանության ճանաչումը երբեք նախապայման չի դարձրել Հայաստանի և Թուրքիայի երկկողմ հարաբերությունները կարգավորելու համար, և Թուրքիայի կառավարությունն անհեթեթ նախապայմաններ է առաջ քաշում Ցյուրիխյան արձանագրությունները վավերացնելու համար: Նույն ելույթում ՀՀ Նախագահը հայտարարել է, որ արձանագրությունների վավերացման գործընթացում Թուրքիայի կողմից դրական տեղաշարժի բացակայության պայմաններում ՀՀ-ն այդ երկու արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ և 2018 թվականի գարուն է մտնելու առանց այդ արձանագրությունների: ՀՀ արտգործնախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ»,-ներկայացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:

2017 թվականին հայկական դիվանագիտության առաջնահերթությունների շարքում շարունակել է մնալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը, ինչպես նաև Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերում:

«ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների կազմակերպմամբ և մասնակցությամբ բազմաթիվ երկրներում անցկացվել են Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ: Ապրիլի 25-ին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև։ 2017 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչած ԱՄՆ նահանգների թիվը հասել է 48-ի: Հայոց ցեղասպանությունը ճանաչած և դատապարտած նահանգներին են միացել Վայոմինգը (ապրիլի 21), Թեխասը (մայիսի 19), Այովան (օգոստոսի 24), Ինդիանան (նոյեմբերի 6): Հաշվետու տարում Հայոց ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել են նաև մի շարք երկրների տեղական ինքնակառավարման մարմիններ»,-ասված է զեկույցում:

Հայերեն English

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան