ԱԺ հանձնաժողովը կքննարկի Արտաշես Գեղամյանի և Նիկոլ Փաշինյանի միջև միջադեպը քննելու համար էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովը կքննարկի պատգամավորներ Արտաշես Գեղամյանի և Նիկոլ Փաշինյանի միջև 2017թ. հոկտեմբերի 5-ին գրանցված միջադեպը քննելու վերաբերյալ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համապատասխան նախագիծն ընդգրկված է հանձնաժողովի հունվարի 31-ին կայանալիք նիստի օրակարգում:

Միջադեպը քննելու համար էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ հանդես է եկել Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը:

Նախագծով առաջարկվում է ստեղծել ժամանակավոր հանձնաժողով պատգամավոր Արտաշես Գեղամյանի կողմից 2017թ. հոկտեմբերի 5-ին պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար։

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ հանձնաժողովն ունի 11 անդամ, որոնցից վեցին նշանակում է «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցությունը, երեքին՝ «Ծառուկյան» խմբակցությունը և մեկական՝ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Ելք» խմբակցությունները:

2017թ. հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը բռունցքներով հարձակվել է իր վրա: Արտաշես Գեղամյանը իր հերթին հերքել էր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը:

Հայերեն

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով