Կարո Փայլանը դեմ է արտահայտվել Աֆրինում թուրքական «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի խորհրդարանում ներկայացված քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանը դեմ է արտահայտվել Աֆրինում թուրքական ԶՈւ կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողությանը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Կարո Փայլանը գրառում է կատարել իր թվիթերյան միկրոբլոկում:

«Պատերազմին կողմնակից անձինք նույնպես հանցակից են պատերազմին, ոչ ասեք Աֆրինի պատերազմին, այդ հանցագործությանը մասնակից մի եղեք»,- դիմելով հանրությանը կոչ է արել հայազգի պատգամավորը:

«Իշխանությունները փորձում են լռեցնել իրականությունն արտահայտող անձանց և խաղաղության կողմնակիցներին: Խաղաղություն ցանկանալը հանցանք չէ»,- հանրության ուշադրությունը հրավիրելով Աֆրինի դեպքերին դեմ արտահայտվող լրագրողական և մտավորական շրջանակների նկատմամբ իշխանությունների կողմից իրականացվող ճնշումների վրա հավելել է Կարո Փայլանը:

Թուրքիայի զինված ուժերըհունվարի 20-իցՍիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն են սկսել, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Այդ օրը թուրքական 72 ռազմական ինքնաթիռ ռմբակոծել են քրդերի դիրքերը, ինչից հետո թուրք զինվորներն անցել են սիրիական սահմանը: Գործողություններին մասնակցում են զգալի թվով զինվորներ ու զինտեխնիկա: Թուրքական զինուժն Աֆրին նահանգ է մտել 3 ուղղությամբ:

Հայերեն English

Հայաստանում առաջին անգամ գիտական փառատոն է անցկացվում «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնության շրջանակում

Ֆուտբոլիստները մեծ աշխատանք կատարեցին. Եղիշե Մելիքյան

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին