Հայաստանն արևմուտքի և արևելքի միջև կայուն ժողովրդավարական երկիր կառուցելու երկար ճանապարհ է անցել. Էմանուել Մակրոն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Ֆրանսիան մշտապես կլինի Հայաստանի կողքին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահը հետաքրքիր է գնահատել ՀՀ Նախագահի հետ հանդիպումը՝ ավելացնելով, որ Հայաստանը երկար ճանապարհ է անցել՝ կառուցելով կայուն ժողովրդավարական երկիր արևմուտքի ու արևելքի միջև: «Այս բարդ տարածաշրջանում Ֆրանսիան ձեր կողքին կլինի և կօժանդակի, որպեսզի շարժվեք առաջ: 2018 թվականը շատ կարևոր է Հայաստանի համար»,- ասել է Մակրոնը՝ ավելացնելով, որ մայիսի 28-ին Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին Ֆրանսիայից կմասնակցի Արտաքին գործերի նախարարը: Միաժամանակ, Էմանուել Մակրոնը պաշտոնապես հաստատել է, որ գալիք հոկտեմբերին այցելելու է Հայաստան՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:

«Մեր հանդիպման ժամանակ որոշեցինք լայնացնել ֆրանսերենի դերը կրթության մեջ, ընդլայնել Ֆրանսիական համալսարանը, ստեղծել մշակութային կենտրոն: Միաժամանակ, ցանկանում եմ բարձր գնահատել հայկական սփյուռքի դերը և հիշեցնել, որ հունվարի 30-ին մասնակցելու եմ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի ընթրիքին»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:

Մակրոնի դիտարկմամբ՝ հայ-ֆրանսիական հարաբերությունները պահանջում են ավելի դինամիզմ և փոխանակություն՝ զբոսաշրջության, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի և ծրագրային ապահովման ոլորտներում:

Հայերեն العربية English Русский

Օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում օգոստոսի 23-24-ին կբարձրանա 5-6 աստիճանով

Ալավերդիում ապօրինի մասնավորեցված 6 մանկապարտեզ համայնքին վերադարձնելու նպատակով Դատախազությունը պետշահերի հայցեր կներկայացնի դատարան

ՀՀ քաղաքացիներն օգտվել են Հայաստան վերադարձի չեղարկված չվերթների պատճառով նոր ավիատոմսեր ձեռք բերելու համար տրամադրվող աջակցությունից

Ծովազարդ-Գավառ ճանապարհահատվածում ընթանում են միջին նորոգման աշխատանքներ

ՊԵԿ-ում կրիպտոակտիվների և բլոկչեյն տեխնոլոգիաների ոլորտի կարգավորումների ու ռիսկերի կառավարման վերաբերյալ քննարկում է անցկացվել

Ճամբարակի դժբախտ պատահարին չի նախորդել զինվորների միջև ծեծկռտուք. ՊՆ-ն հերքել է լուրերը

Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 7,5 հա մակերեսով 2 հողատարածք. Դատախազություն

«Վարչաֆեստ 2026»-ի հաղթողներին կորոշեն ժյուրիի ու ներկա հանդիսատեսի քվեարկությամբ

Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափ

Սյունիքի մարզի դատախազությունը կրկին 1-ին հորիզոնականում է. Գլխավոր դատախազն ամփոփել է 2026 թվականի 1-ին կիսամյակի արդյունքները