«Ելք»-ն առաջարկի դեպքում կհանդիպի Արմեն Սարգսյանի հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը հանդիպման առաջարկ ստանալու դեպքում անպայման կհանդիպի Հայաստանի Հանրապետության նախագահի ՀՀԿ թեկնածու Արմեն Սարգսյանի հետ: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը: «Մենք առաջարկ ստանալու դեպքում անպայման կհանդիպենք լսելու, որոշ հարցեր քննարկելու, ինչու չէ նաև մեր մտահոգությունները հայտնելու համար: Սակայն կարծում եմ, որ դա մեծ հաշվով մեր քվեարկության վրա չի անդրադառնա, որովհետև ինչպես գիտեք՝ մենք փորձել ենք առաջադրել մեր թեկնածուին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Միրզոյանը:

Նա հավելեց, որ իրենք ֆորմալ առումով չկարողացան առաջադրել իրենց թեկնածուին, սակայն շեշտեց, որ, այնուամենայնիվ, պետք է շարունակեն իրենց թեկնածուի վերաբերյալ քարոզչությունը:

Արարատ Միրզոյանը նաև շեշտեց, որ իրենք Արմեն Սարգսյանի հետ հանդիպելու են, սակայն նրա թեկնածությանը դեմ են քվեարկելու:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրել է Միացյալ Թագավարությունում ՀՀ դեսպան, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի թեկնածությունը: Արմեն Սարգսյանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանից ժամանակ է խնդրել քաղաքական ուժերի, Արցախի ղեկավարության և Սփյուռքի կառույցների հետ հանդիպումներ ունենալու և որոշում կայացնելու համար:

ԱԺ «Ելք» խմբակցությունը հայտարարել էր ՀՀ նախագահի թեկնածուի պաշտոնում Արտակ Զեյնալյանի թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին, սակայն մանդատների ոչ բավարար լինելու պատճառով չկարողացավ առաջադրել նրա թեկնածությունը, իսկ «Ծառուկյան» խմբակցությունն այդ հարցում «Ելք»-ին չաջակցեց՝ հայտարարելով, որ չեն ցանկնում մտնել մի գործընթացի մեջ, որում վերջնական արդյունքում պարտվելու են:

Հայերեն English Русский

ՀՀ վարչապետն ու Նիդեռլանդների ԱԳ նախարարը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր։

Մեծ Բրիտանիայում երկու անձի մեղադրանք է առաջադրվել Ֆեյրֆորդի ավիաբազայում միջադեպի հետ կապված

ՀՀ ՆԳ նախարարն Իտալիայում հանդիպել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Մոլդովայի գործընկերների հետ

Կատարի էմիրը Մոսկվայում հանդիպել է Իրանի նախագահի հետ

Մոսկվայում անցկացվում է Գազ արտահանողների ֆորումը՝ Պուտինի, Փեզեշքիանի և այլ ղեկավարների մասնակցությամբ

Արարատ Միրզոյանն ԱԺ-ում ներկայացրել է Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու նախագիծը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Որմնանկար-մոնումենտալ ժառանգություն» հիմնադրամի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ

Շատ լավ է, որ ԹՐԻՓՓ-ի իրագործումը կախված չէ խաղաղության համաձայնագրի ստորագրումից․ Ռուբեն Ռուբինյանը հակադարձել է Նարեկ Կարապետյանին

Արարատ Միրզոյանը Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը խաղաղությանը չնպաստող է համարել