Հասարակական

Առաջիկա 5 օրերին սպասվում է փոփոխական եղանակ. Գագիկ Սուրենյանը հունվարի 20-ից գարուն է կանխատեսում 

1 րոպեի ընթերցում

Առաջիկա 5 օրերին սպասվում է փոփոխական եղանակ. Գագիկ Սուրենյանը հունվարի 20-ից գարուն է կանխատեսում 

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում հունվարի 14-ի ցերեկը, 15-19-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում են թույլ տեղումներ, առանձին վայրերում քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագություն:

Քամին կլինի հյուսիս-արևելյան՝ 3-8մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 14-15-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով, 17-18-ին նույնքանով կբարձրանա:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, Երևան քաղաքում հունվարի 14-ի ցերեկը, 15-19-ին՝ ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են թույլ տեղումներ՝ գիշերները թաց ձյան տեսքով:

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայություն Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Հունվարի 20-ից համարեք գարունը գալիս է»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում