Բարերարները Գավառի մանկատան ձյուն մաքրող տեխնիկա են նվիրաբերել

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գավառ քաղաքի մանկատունը Գեղարքունիքի մարզի Գանձակ, Սարուխան, Կարմիրգյուղ եւ Լանջաղբյուր գյուղերի համայնքապետարանների աջակցությամբ ապահովվեց ձյուն մաքրող տեխնիկայով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գավառի մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը, ձյուն մաքրող տեխնիկան անչափ պահանջված էր հաստատության համար, քանի որ ձմռան ամիսներին տարածքում ձյան կուտակումները խանգարում էին անցուդարձին, իսկ ձյան մաքրման աշխատանքները կապված էին զանազան դժվարությունների հետ:

«Վերջերս մանկատուն այցելեցին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը եւ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանը: Մեր կողմից բարձրացված հիմնահարցերի մեջ առաջնահերթ խնդիր համարեցինք ձյուն մաքրող տեխնիկայի ձեռքբերումը՝ նկատի ունենալով նախորդ տարիների ձմռան ժամանակահատվածում առաջացած դժվարությունները:

Շատ կարճ ժամանակ անց, արձագանքելով Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանի հորդորին, Կարմիրգյուղի, Լանջաղբյուրի, Գանձակի եւ Սարուխանի համայնքապետարաններն իրենց միջոցների հաշվին լուծեցին խնդիրը՝ գնելով եւ մանկատանը հանձնելով նորագույն տեխնիկան: Այսուհետ արդեն ձյան առատ տեղումները մեր հաստատության տարածքում դժվարանցանելի վիճակ եւ անհրապույր տեսք չեն առաջացնի, իսկ ձյան կուտակումները կհեռացվեն ժամանակին եւ առանց դժվարության: Սկսվող տարում մենք շատ անհրաժեշտ ու կարեւոր նվիրատվություն ենք ստացել»,-նշեց մանկատան տնօրենը:

Գանձակի, Սարուխանի, Կարմիրգյուղի եւ Լանջաղբյուրի համայնքապետարանների ներկայացուցիչները նվերը հանձնելուց հետո մանկատան տնօրենի ուղեկցությամբ շրջեցին հաստատությունում, ծանոթացան մանկատան սաների կենցաղային պայմաններին ու առօրյային՝ ցանկություն հայտնելով մինչեւ տարեվերջ եւս մեկ բարեգործական ծրագրով հանդես գալ:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում