Մարտունի քաղաքի 4 մանկապարտեզներում տարին մեկնարկել է հիմնանորոգման աշխատանքներով

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում 2018 թվականի Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների ավարտից հետո մեկնարկել են 4 մանկապարտեզների շենքերի հիմնանորոգման աշխատանքները:

Ինչպես «Արմենպրես» -ին տեղեկացրեց Մարտունու քաղաքապետարանի մամուլի քարտուղար Լիլիթ Գեւորգյանը, հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար տեղական բյուջեի միջոցներից յուրաքանչյուր մանկապարտեզի համար հատկացվել է 850 հազար դրամ, մնացած ծախսերը ծրագրվել է հոգալ առանձին կազմակերպությունների կամ բարերարների աջակցությամբ: «Աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են թիվ 1 եւ թիվ 4 մանկապարտեզներում:

Մանկապարտեզների պայմանների բարելավման պահանջը ի սկզբանե եղել է համայնքի ղեկավարի եւ ավագանու համար առաջնային խնդիրներից: Կատարվող վերանորոգման աշխատանքներում հատկապես ուշադրություն է դարձվելու յուրաքանչյուր հաստատությունում առկա առաջնային խնդիրների վերացմանը: Ընդհանուր աշխատանքների մեջ են մտնում նոր պատուհանների տեղադրումը, սանհանգույցների վերանորոգումը, սենյակային պայմանների թարմացումները:

Համայնքապետարանին իրենց աջակցությունն են հայտնել նաեւ տեղի գործարար- բարերարները՝ որոշակի շինանյութի ապահովմամբ: Նախատեսվում է 4 մանկապարտեզներում էլ ավարտին հասցնել վերանորոգման աշխատանքները մինչեւ արձակուրդների ավարտը՝ մարտ ամիսը»,-ներկայացրեց Լիլիթ Գեւորգյանը:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում