Գավառի մանկատան սանը զինվորական ծառայության է մեկնում «Ես եմ» ծրագրի շրջանակում

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գավառի մանկատան սան Նվեր Սարիբեկյանը տվել է նախնական համաձայնությունը ՀՀ Պաշտպանության նախարարության «Ես եմ» ծրագրի շրջանակում իր զինվորական ծառայությունն անցկացնելու համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գավառի մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը, Նվեր Սարիբեկյանը զինվորական ծառայության է զորակոչվելու մոտակա օրերին եւ «Ես եմ» ծրագիրը նախընտրել է հատկապես նրա համար, որ ծառայության ավարտից հետո ծրագրով նախատեսված գումարով՝ 5 միլիոն դրամով, կարողանա բնակարան ձեռք բերել եւ ընտանիք կազմել:

«Նվերի քայլը կարող է ոգեւորել նաեւ մանկատան մյուս տղաներին, ովքեր չափահաս դառնալուց հետո անխտիր բախվում են բնակարան ձեռք բերելու եւ ընտանիք կազմելու խնդիրներին: Կարծում եմ, որ մեր մյուս տղաներն էլ այդ եղանակով կփորձեն դասավորել իրենց հետագա կյանքը մանկատնից դուրս գալուց հետո»,-նշեց Նիկոլայ Նալբանդյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Նվեր Սարիբեկյանն ասաց, որ ինքը Գավառի մանկատանը բնակվում է 3 տարեկան հասակից, ծնվել է Ճամբարակ քաղաքում, ունի կենսաբանական մայր, ում հետ հաճախակի շփվում է: Ավարտել է Գավառի թիվ 4 հիմնական դպրոցը եւ ուսումը շարունակել Գավառի գյուղատնտեսական քոլեջում:

«Ծրագիրը շատ եմ հավանում, երեք տարվա ընթացքում զորամասում կմնամ 2 տարի ու 5 ամիս, մնացած ժամանակը կգտնվեմ հանգստի մեջ, իսկ ծառայության ավարտից հետո իմ հաշվին փոխանցված 5 միլիոն դրամով բնակարան կգնեմ Գավառում, կաշխատեմ իմ մասնագիտությամբ, ընտանիք կստեղծեմ: Առաջիկա օրերի ընթացքում մեկնելու եմ բանակ»,-նշեց Նվեր Սարիբեկյանը: Գավառի զինկոմ Արմեն Հովսեփյանն էլ հավաստեց, որ Նվեր Սարիբեկյանը մոտ օրերս զինվորական ծառայության կմեկնի «Ես եմ» ծրագրի շրջանակում:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում