Միջազգային

Վլադիմիր Պուտինը բացել է իր նախընտրական շտաբը

1 րոպեի ընթերցում

 Վլադիմիր Պուտինը բացել է իր նախընտրական շտաբը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունվարի 10-ին բացել է իր նախընտրական շտաբը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, թեկնածու Պուտինի շտաբն ունի երեք համանախագահ՝ «Կամազ»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Կոլոգինը, «Սիրիուս» կենտրոնի տնօրեն Ելենա Շմելյովան և շտաբի մամուլի քարտուղար Անդրեյ Կոնդրաշովը:

Պուտինն ընտրությունների գնում է որպես ինքնաառաջադրված թեկնածու. 600 քաղաքացիներից բաղկացած խումբը 2017թ-ի դեկտեմբերի 26-ին նրան առաջադրել է որպես թեկնածու, ինչից հետո նա իր փաստաթղթերը ներկայացրել է ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

ՌԴ նախագահի ընտրությունների կայանալու են այս տարվա մարտի 18-ին: Նախընտրական քարոզչությունը սկսվել է դեռևս անցած տարվա դեկտեմբերի 18-ից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում