Միջազգային

Սիրիական զորքերն Իդլիբի հարավում մոտենում են Աբու Դուհուր ռազմական օդանավակայանին

1 րոպեի ընթերցում

Սիրիական զորքերն Իդլիբի հարավում մոտենում են Աբու Դուհուր ռազմական օդանավակայանին
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակը ժողովրդական աշխարհազորի օգնությամբ հունվարի 7-ին ահաբեկիչներին դուրս Է շպրտել Իդլիբի նահանգի (Դամասկոսից 320 կիլոմետր) հարավ - արեւելքի Սանջար բանակավայրից: Ինչպես հայտնել Է Al Mayadeen հեռուստաալիքը, զորքերը կարեւոր ռազմավարական առաջադիրք են գրավել Աբու Դուհուր ռազմական օդանավակայան տանող ճանապարհին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ կառավարական ուժերն այժմ գտնվում են ավիաբազայից մոտավորապես 17 կիլոմետր հեռավորության վրա, որի նկատմամբ վերահսկողությունը կորցրել Էին 2014 թվականին:

«Ջեբհաթ ան Նուսրայի» հրոսակախմբերի եւ նրանց կողմից կռվող «Ահրար աշ Շամ» ծայրահեղական խմբավորման դեմ կատաղի մարտերը Սիրիայի հյուսիսարեւմտյան տարածաշրջանում շարունակվում են մեկ ամսից ավելի: Այդ ժամանակամիջոցում բանակը եւ աշխարհազորայիններն ավելի քան 600 զլինյալների են ոչնչացրել Համայի եւ Իդլիբի նահանգներում: Նրանց հաջողվել Է ազատագրել 87 գյուղ եւ ֆերմա, ինչպես նաեւ վերադարձնել ավելի վաղ կորցրած դիրքերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում