Տարածաշրջանային

Էրդողանը Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ քննարկել է Երուսաղեմի կարգավիճակի հարցը

1 րոպեի ընթերցում

Էրդողանը Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ քննարկել է Երուսաղեմի կարգավիճակի հարցը

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկված հիմնական թեման եղել է Երուսաղեմի կարգավիճակի շուրջ ստեղծված իրադրությունը: Կողմերը համոզմունք են հայտնել քաղաքի կարգավիճակը պաշտպանության տակ առնելու հարցի շուրջ:

Էրդողանն ու Հռոմի Ֆրանցիսկոս պապը համաձայնության են եկել առաջիկայում դեմ առ դեմ հանդիպելու և երկկողմ հարաբերություններն ու միջազգային հարցերը քննարկելու առնչությամբ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում