ՀՀ արտաքին քաղաքական ոլորտի հաջողությունը ԵՄ հետ կնքած համաձայնագիրն է. Թեւան Պողոսյան  

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թեւան Պողոսյանը 2017 թվականի թերեւս միակ հաջողությունը համարում է նոյեմբերի 24-ին Հայաստանի եւ Եվրամիության միջեւ կնքված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Նրա խոսքով՝ դա, այնուամենայնիվ, չի կարելի համարել նպատակի վերջնական իրագործում, քանի որ առջեւում դեռ համաձայնագրի վավերացումն է եւ դրույթների իրականացումը:

«2018 թվականը կարելի է համարել տարի, երբ Հայաստանը պետք է այն դիվանագիտությունը վարի, որ Եվրամիության բոլոր անդամ երկրները վավերացնեն պայմանագիրը, եւ միաժամանակ կարողանանք սկսել իրագործումը, եւ այդ բարեփոխումները մեր ներքին խնդիրների համեմատ պետք է լինեն որակով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Թեւան Պողոսյանը:

Նրա կարծիքով՝ 2017 թվականը ավելի շատ ըստ իրավիճակի կողմնորոշվելու, այլ ոչ թե հստակ ծրագրված աշխատանքով առաջնորդվելու տարի էր:

«Եվ այս ուղղությամբ նույնպես, ցավոք, մեծ աշխատանք չկար, երբ դու քո արտաքին քաղաքականությունը ծրագրում ես եւ պատրաստ ես լինում բոլոր սցենարներին»,-ասաց Թեւան Պողոսյանը:

Խոսելով արտաքին այլ ուղղությունների, մասնավորապես, Իրանի հետ ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին՝ Թեւան Պողոսյանը նշեց, որ դրան կարելի է անդրադառնալ մեկ տարուց արդյունքները ամփոփելուց հետո:

«Փորձում ենք մտածել, որ Հայաստան-Վրաստան հարաբերություններում զարգացումներ կլինեն, բայց եկեք ոգեւորվենք, ուրախանանք, երբ լինեն իսկապես իրական արդյունքներ, եւ հասկանանք, որ միայն Վերին Լարսի հույսին չենք մնալու, այլ կլինեն ուրիշ ճանապարհներ»,-ընդգծեց կենտրոնի ղեկավարը:

Արցախյան հիմնախնդրի հետ կապված՝ Թեւան Պողոսյանը առաջընթաց չի կանխատեսում:

«Պետք է պարզապես պատրաստ լինել տարբեր սրացումների եւ ավելի շատ սպասումներ ունենալ ոչ թե նայելով, թե ինչ կլինի արտաքին ոլորտում, այլ ներքին, այսինքն՝ ինչքան ենք պատրաստ մեր շահերը առաջ տանելու»,-եզրափակեց Թեւան Պողոսյանը:

Հայերեն

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի