Կառավարությունը հավանություն տվեց Հայաստան-ԵՄ բազմավեկտոր համագործակցությունը կանոնակարգող համաձայնագրին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության` մի կողմից և՛ Եվրոպական միության, և՛ Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների, մյուս կողմից՝ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին: «Շրջանակային այս համաձայնագիրը նոր գործընկերային մակարդակի է բարձրացնում Հայաստան-Եվրամիություն երկկողմ հարաբերությունները և կոչված է դրանք կարգավորելու գալիք տարիների ընթացքում», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ավելացնելով, որ համաձայնագրի դրույթները նկատի են առնում ինտեգրացիոն այլ ձևաչափերում Հայաստանի ստանձնած պարտավորությունները։

Ըստ նախարարի՝ համաձայնագիրը կանոնակարգում է Հայաստան-Եվրամիություն քաղաքական երկխոսությունը, տնտեսական և առևտրային հարաբերությունները, ոլորտային համագործակցությունը, կարևորվում ու խրախուսվում է քաղաքական և տնտեսական բարեփոխումների շարունակականության ապահովումը:

Հայերեն English

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ

Իսրայելում ցուցարարները պահանջել են արաբա-հրեական միասնության կառավարություն

Ռուբեն Ռուբինյանն ու Տոնե Կայզերը կարևորել ենք համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Ընթացիկ տարում Մոլդովայի համալսարաններ է ընդունվել 31 երկրից ավելի քան 2400 ուսանող. Moldpres

Հոկտեմբերի 30-ի միջոցառումների անոնս

ԱՀԿ-ն հայտնել է, որ Եմենում հակամարտության սրումից ի վեր զոհերի թիվը հասել է 1677-ի

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացել են Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին և Հանրապետության հրապարակի 100-ամյակին նվիրված միջոցառումները

Կարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլը