ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններն անցնող տարում հասցեական էին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Նարեկ Մինասյանը Ղարաբաղյան հակամարտության հարցում կարեւորեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Ադրբեջանին ուղղված հասցեական հայտարարությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպմանը, ամփոփելով 2017 թվականը, նա նշեց, որ Ադրբեջանը անցնող տարում եւս լարված պահեց սահմանը, փորձեց որոշակի սադրանքների գնալ, իսկ տարվա կեսին միջնորդների հայտարարությունների շնորհիվ որոշակի մեղմացում նկատվեց սահմանին: Միջնորդներն այնուհետեւ ակտիվացրեցին իրենց ջանքերը բանակցային գործընթացի վերականգնման ուղղությամբ, եւ Ժնեւում կայացավ երկու երկրների նախագահների հանդիպումը:

«Մեկ տարի ընդմիջումից հետո նման ֆորմատով հանդիպումը բավական լավ հնարավորություն էր անդրադառնալու բանակցային գործընթացին, սահմաններին առկա իրավիճակին, եւ ձեռք բերված պայմանավորվածությունները, կարծես թե, գոնե մասամբ պահպանվում են, եւ այսօր հարաբերական այս անդորրը նաեւ պայմանավորված է այդ հանգամանքով,-նշեց բանախոսը: Նարեկ Մինասյանը շեշտեց, որ բանակցային գործընթացն այսօր ընթանում է երկու ուղղությամբ. մի կողմից՝ աշխատանք է իրականացվում լարվածության թուլացման ուղղությամբ, մյուս կողմից՝ կա քաղաքական կարգավորման պրոցես:

«Թե միջնորդները, եւ թե հայկական կողմը բազմիցս նշել են, որ առանց վստահության ամրապնդման քաղաքական կարգավորում չի կարող լինել»,-հավելեց նա:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում