ԱԺ-ն միաձայն ընդունեց էլեկտրոնային եղանակով դատարան դիմելու հնարավորություն ընձեռող օրինագիծը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց քաղաքացիական և վարչական գործերով էլեկտրոնային եղանակով դատարան դիմելու հնարավորությունընձեռող օրինագիծը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Քաղաքացիական դատավարության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին միաձայն կողմ քվեարկեց 98 պատգամավոր:

Նախագծով հայցադիմում, դիմում, հայցադիմումի պատասխան, միջնորդություն կամ այլ փաստաթղթեր դատարանին կարող է ներկայացվել էլեկտրոնային եղանակով: Այդ հարթակն արդեն տեխնիկապես պատրաստ է. «Դատալեքս» տեղեկատվական համակարգի միջոցով դա հնարավոր է անել:

Անձը հնարավորություն կունենա ապացույցները ներկայացնել սկանավորված եղանակով, իսկ արդեն դատական նիստի ժամանակ կբերի նաև բնօրինակ փաստաթղթերը, եթե դրա անհրաժեշտությունը լինի:

Հայերեն

Արտաշես Ներսիսյանը չի բացառում, որ ծանրամարտի կանանց հավաքականն առաջիկա աշխարհի առաջնությունում մեդալ կնվաճի

Բուլղարացի ավիացիոն փորձագետը կստանա միջազգային մրցանակ՝ թռիչքների անվտանգության ոլորտում ցուցաբերած առաջնորդության համար. BTA

Հոկտեմբերի 24-ի միջոցառումների անոնս

Մելանյա Թրամփի միջնորդությամբ Օլեշկիում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղային հրադադար է հաստատվել

Կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը

Ֆրանսիայում սպասվող նոր բողոքի ակցիաների կապակցությամբ երկրում կտեղակայվի շուրջ 70 000 իրավապահ

Ծանրորդ Աննա Ամրոյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը

Մարդու, կենդանիների և շրջակա միջավայրի առողջությունը՝ նույն համատեքստում. COP17-ում անցկացվեց «Մեկ առողջություն» քննարկումը

Տիգրան Հակոբյանն ընտրվել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացնում