Արա Բաբլոյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը դեկտեմբերի 18-ին ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմոլլերին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հանրային կապերի վարչությունից, Խորհրդարանի ղեկավարը, ողջունելով հյուրին ՀՀ Ազգային ժողովում, բարձր է գնահատել ՀՀ-ի քսանհինգամյա համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, որն արձանագրել է դրական զարգացումներ:

ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է վերջին տարիներին հայ խաղաղապահների առաքելությանը՝ կարեւորելով Հայաստանի մասնակցությունը աշխարհի տարբեր ծայրերում խաղաղության պահպանմանը:

Արա Բաբլոյանը, խոսելով 2017 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից «Հայաստանի Հանրապետության եւ ՆԱՏՕ-ի ապահովման եւ մատակարարման կազմակերպության միջեւ համագործակցության աջակցության մասին» համաձայնագրի վավերացման շուրջ, նշել է, որ այն Վստահության հիմնադրամի գործարկման հիմքն է:

Խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է Հայաստանում ընթացող բարեփոխումներին՝ խորհրդարանական կառավարման համակարգին անցմանը, պաշտպանության ոլորտում խորհրդարանի վերահսկողության ամրապնդմանը եւ ԶՈւ ոլորտին առնչվող օրենսդրական փոփոխություններին:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ ՀՀ-ն հաստատակամ է ապահովելու ժողովրդավարական բարեփոխումների առաջընթացը, զարգացնելու եւ ամրապնդելու մարդու իրավունքների պաշտպանությանը, օրենքի գերակայությանը վերաբերող փոփոխությունները:

Արա Բաբլոյանը փաստել է, որ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ՝ ի նպաստ կայունության եւ անվտանգության հաստատման ու ժողովրդավարության զարգացման:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ մեծ պատիվ է այցելել ՀՀ Ազգային ժողով:

Տիկին Գոթեմոլլերը ողջունել է Հայաստանում ընթացող բարեփոխումները, անցումը խորհրդարանական կառավարման համակարգին, խորհրդարանի վերահսկողական գործառույթի արդյունավետության բարձրացումը:

Անդրադառնալով ՀՀ Ազգային ժողովի կողմից վավերացված «Հայաստանի Հանրապետության եւ ՆԱՏՕ-ի ապահովման եւ մատակարարման կազմակերպության միջեւ համագործակցության աջակցության մասին» համաձայնագրին՝ Ռոուզ Գոթեմոլլերը կարեւորել է Գերմանիայի կառավարության աջակցությամբ Վստահության հիմնադրամի կողմից իրականացվելիք ծրագրերը, որոնք մասնավորապես վերաբերում են հին զինտեխնիկայի ոչնչացմանը, տարածքների ականզերծմանը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը ընդգծել է համագործակցության խորհրդարանական ձեւաչափի աշխուժացման անհրաժեշտությունը:

Տիկին Գոթեմոլլերը շնորհակալությունն է հայտնել հայկական կողմին ՆԱՏՕ-ի հետ համագործակցելու եւ աշխարհի տարբեր անկյուններում իրենց խաղաղապահ առաքելությունն արդյունավետ իրականացնելու համար:

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա