1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի կարծիքով, ՀՖՖ-ն նախորդ տարիներին սխալ ընտրություն է արել տարվա լավագույն մարզչի հարցում: Անաչառ քվեարկություն չի եղել: Այդ մրցանակը ճիշտ չի տրվել: Եվ հիմա, որպեսզի ավելորդ խոսակցություններ չլինեն, թե ով է քվեարկելու, ով՝ ոչ, քվեարկություն չի կայանալու:
«Եթե հիշում եք, մենք ունենք հայկական Մոուրինյո, ով անցած տարի հայտարարեց, որ ինքն է լավագույն մարզիչը: Եթե հետագայում լինի քվեարկության անհրաժեշտությունը, գուցե նորից մտցնենք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայրապետյանը:
Տարվա լավագույն մարզչի քվեարկության կարգը փոփոխության է ենթարկվել: Եվ լավագույնն այսուհետև կորոշեն մրցաշրջանի մարզական արդյունքներով: