Քաղաքականություն

Կուրցը գոհունակություն է հայտնել Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման առնչությամբ

1 րոպեի ընթերցում

Կուրցը գոհունակություն է հայտնել Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ-ում նախագահող Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը գոհունակություն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակում հնարավոր է եղել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Ինչպեսհաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Կուրցը հայտարարեց Վիեննայում նախարարական խորհրդի նիստի փակման արարողությանն իր ելույթի ժամանակ:

«Ուրախ եմ, որ նախարարական հավաքի շրջանակում կազմակերպվել են մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև: Սրանք շատ փոքր, բայց դրական ազդանշաններ են, որոնց կարիքը մենք ունենք»,- ընդգծեց ԵԱՀԿ նախագահողը:

ԵԱՀԿ-ում Ավստրիայի նախագահության ժամկետի ավարտի կապակցությամբ նա շնորհակալություն հայտնեց կազմակերպության անդամ երկրներին դրական համագործակցության համար: «ԵԱՀԿ-ն յուրահատուկ կազմակերպություն է: Անվտանգության աճող բացակայության պայմաններում կարևոր է, որ մենք ունենք նման կազմակերպություն, որը քարոզում է անվտանգություն և վստահություն ու պայքարում է դրանց համար»,- հայտարարեց Կուրցը:

2018 թվականին ԵԱՀԿ նախագահությունը ստանձնելու է Իտալիան:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում