Եկամտա­հարկի հաշվին հիպոթեկային վար­կի տոկոսների փոխ­հա­­տուցման մասով սահմանափակումները չեն ազդի միջին և ցածր խավի վրա

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարկային օրենսգրքում փոփոխություններ առաջարկող նախագծով սահմանափակումներ են նախատեսվում հիպո­թեկային վարկի մարմանն ուղղվող եկամտահարկի գումարների ստացման մասով, որը, սակայն, ազդեցություն չի ունենա միջին խավի վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը: Նրա դիտարկմամբ` 2014 թվականի նոյեմբերից կիրառվող նշյալ իրավական նորմը, որն ի սկզբանե պետք է գնողունակ պահանջարկի ձևավորման ու սոցիալական խնդիր լուծեր, ըստ էության, չի գործել սոցիալական բաղադրիչի մասով: «Պարզում է` իրավական այդ հնարավորությունից օգտվում է ավելի շատ այն խավը, որ սոցիալական խնդիր չի լուծում իր համար, այլ հերթական անշարժ գույքն է ձեռք բերում ու կուտակում իր հարստությունը անշարժ գույքի տեսքով: Դրա համար մենք առաջարկեցինք որոշակի սահմանափակումներ, որը, սակայն, միջին խավի վրա որևէ ազդեցություն չունենա»,-ասաց փոխնախարարը:

Այսպիսով` առաջարկվում է կառուցապատողից ձեռք բերվող բնակարանի և առանձնատան, ինչպես նաև պետությունից և համայնքից ձեռք բերվող բնակարանի համար գործարքի առավելագույն շեմ սահմանել 55 միլիոն դրամը: Ըստ Դավիթ Անանյանի` այս գումարը բավարար է Երևանի կենտրոնում 130-140 քառ. մետր մակերեսով բնակելի տարածք ձեռք բերելու համար, ինչը որևէ կերպ չի կաշկանդի միջին խավին: Առաջարկվում է նաև եկամտային հարկի վերադարձման չափի սահմանափակում` եռամսյակը 1.5 միլիոն դրամից ոչ ավելի` անկախ այն հանգամանքից, թե քանի հոգի են վարկառուները կամ համավարկառուները: «Ենթադրենք երիտասարդ ընտանիք, ամուսիններից մեկը վարկառու է, մյուսը` համավարկառու, ձեռք են բերել բնակարան, իրենց ամսական եկամտային հարկի առավելագույն չափը, որ կարող են ակնկալել պետբյուջեից վերադարձի տեսքով 500 հազար դրամ է: Դա համարժեք է ամսական 1.6-1.7 միլիոն դրամ աշխատավարձ ունենալուն, խոսքը գնում է ամսական 800-900 հազար դրամ եկամուտ ն նրանցից յուրաքանչյուրի դեպքում: Դրանից բարձրի դեպքում միայն այս սահմանափակումը կգործի»,-բացատրեց Դավիթ Անանյանը:

Երրորդ սահմանափակումն էլ կայանում է նրանում, որ 2018 թվականի հունվարի 1-ից այս համակարգից օգտվելու հնարավորություն յուրաքանչյուր անձի տրվելու է մեկ անգամ`անկախ նրանից` նա հանդես է գալիս վարկառուի, թե համավարկառուի տեսքով: «Եթե անձը որոշել է իր հարազատի` եղբոր, քրոջ համար հանդես գալ որպես համավարկառու, ինքն իր համար որպես վարկառու երկրորդ անգամ հանդես գալու հնարավորություն չի ունենա: Թողել ենք անձը որոշի իր սոցիալական խնդիրը լուծի, թե հարազատի: Միջին խավը, եթե բնակարանի խնդիր է լուծում, պետությունն ասում է մեկ անգամ կարող եմ քեզ օգնել: Երկրորդ, երրորդ անգամն արդեն սոցիալական բաղադրիչից գնում ենք բիզնես բաղադրիչի»,-հավելեց ֆինանսների փոխնախարարը:

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա