ՄԱԿ-ը մեկնաբանել է Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի կողմից Իրաքի ուղղությամբ հասցված հարվածները
1 րոպեի ընթերցում

Սաուդյան Արաբիայի և Միացյալ Նահանգների կողմից Իրաքի ուղղությամբ իրականացված հարվածները կարող են հանգեցնել Մերձավոր Արևելքում իրավիճակի վատթարացման։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակի տեղակալ Ֆարհան Հաքը։
«Մենք չենք ցանկանում տեսնել այս հակամարտության հետագա ընդլայնում», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ։ «Ռազմական գործողությունների տարածումը դեպի այլ երկրներ բացասական զարգացում է և կարող է մեզ հանգեցնել նախկինից շատ ավելի վատ իրավիճակի»,-նշել է Հաքը։
Նա հավելել է, որ համաշխարհային կազմակերպության ղեկավարը ցանկանում է, որ «կողմերը դադարեցնեն ռազմական գործողությունները և վերադառնան դիվանագիտական ջանքերին, այդ թվում՝ Պակիստանի, Կատարի և այլ երկրների կողմից խրախուսվող միջնորդական ջանքերին»։
Հուլիսի 28-ին ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի ուժերը հարվածել են Իրաքում Իրանի կողմից աջակցվող խմբավորումների թիրախներին՝ ի պատասխան ամերիկյան ուժերի և թագավորության էներգետիկ ենթակառուցվածքի դեմ հարձակումների։