Աշխարհ

Եգիպտական ​​Դամիետա նավահանգստի տարածքում հրդեհ է բռնկվել

1 րոպեի ընթերցում

Եգիպտական ​​Դամիետա նավահանգստի տարածքում հրդեհ է բռնկվել

Եգիպտոսի Դամիետա նավահանգստի տարածքում հրդեհ է բռնկվել մի քանի գազատար և բեռնատար նավերի վրա. ներկայումս գնահատվում է հասցված վնասի չափը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հուլիսի 29-ին հայտնել է AI-Nahar թերթը։

«Դամիետա նավահանգստի հեղուկացված բնական գազի տերմինալի մոտակայքում հրդեհ է բռնկվել, որն ընդգրկել է ՀԲԳ-ի մի քանի տեղափոխիչ նավ և չոր բեռնատար նավ։ Քաղաքացիական պաշտպանության ուժերն ու համապատասխան մարմիններն անմիջապես ձեռնամուխ են եղել հրդեհի մարմանը՝ կանխելու դրա տարածումը տերմինալի այլ հատվածներում», - հայտնել է թերթը։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում