Ֆինանսներ

Հայաստանի միջազգային պահուստները գերազանցել են 5․7 միլիարդ դոլարը․ ԿԲ նախագահի տեղակալ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի միջազգային պահուստները գերազանցել են 5․7 միլիարդ դոլարը․ ԿԲ նախագահի տեղակալ

Հայաստանի միջազգային պահուստները հասել են ռեկորդային բարձր մակարդակի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովում ասաց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը։

«Մենք պահուստների ռեկորդային բարձր մակարդակ ունենք այս տարի։ Արդեն մոտավորապես 5․7 միլիարդից ավելի է»,-ասաց ԿԲ նախագահի տեղակալը։

Նրա խոսքով՝ միայն այս տարվա ընթացքում Կենտրոնական բանկը գնել է շուրջ 1․1 միլիարդ դոլարի արտարժույթ։

«Միայն այս տարի մոտավորապես արդեն 1․1 միլիարդ դոլարի արտարժութային պահուստ ենք գնել»,-նշեց Նուրբեկյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում