Աշխարհ

Գերմանիայի կանցլերը բացառել է հետագա կադրային փոփոխությունները

1 րոպեի ընթերցում

Գերմանիայի կանցլերը բացառել է հետագա կադրային փոփոխությունները

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ չի նախատեսում կառավարությունում հետագա կադրային փոփոխություններ՝ բացի կառավարությունում և կուսակցությունում առկա թափուր պաշտոնները լրացնելու համար արդեն իսկ անհրաժեշտ նշանակումներից։

«Կարծում եմ՝ կառավարության ներկայիս կազմն օպտիմալ է առաջիկա երկուսուկես տարվա ընթացքում առկա խնդիրները համատեղ լուծելու համար», - ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարել է Մերցը՝ խորհրդարանական խմբակցության արտահերթ նիստից հետո։ Այդ իսկ պատճառով, նրա կարծիքով, կադրային հետագա փոփոխություններ դիտարկելու հիմքեր չկան։

 

 

 

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում