Աշխարհ

Տուսկն ու Զելենսկին քննարկել են հակաօդային պաշտպանության ոլորտում համագործակցությունը

1 րոպեի ընթերցում

Տուսկն ու Զելենսկին քննարկել են հակաօդային պաշտպանության ոլորտում համագործակցությունը

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Լյուբլինում քննարկել են ՀՕՊ հրթիռների արտադրության ոլորտում համագործակցության հարցը։

«Վոլոդիմիր Զելենսկին ինձ տեղեկացրեց Վաշինգտոնում (ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ) տեղի ունեցած բանակցությունների ընթացքի մասին։ Մենք քննարկեցինք նաև Ուկրաինայում լեհական ներդրումներն ու հակահրթիռային պաշտպանության ոլորտում համագործակցությունը», - ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին Տուսկը գրել է X սոցիալական ցանցում Զելենսկիի հետ հանդիպումից հետո։ 

Հանդիպումը տևել է մոտ մեկ ժամ. հետո մամուլի ասուլիս չի կայացել։ Ըստ լեհական լրատվամիջոցների՝ առաջնորդները հավանաբար քննարկել են Վարշավայի այն առաջարկը, որը վերաբերում է Թրամփի խոստացած ամերիկյան արտոնագրի հիման վրա Լեհաստանի տարածքում Patriot համակարգի հրթիռների արտադրությանը։

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում