ՍՏԾՀ ԽՎ ադրբեջանցի գլխավոր քարտուղարը իր պահվածքով հարված է հասցրել կառույցի շահերին և վարկանիշին. Աղվան Վարդանյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության անդամները վստահ են, որ վեհաժողովի գլխավոր քարտուղար Ասաֆ Հաջիևը վերջերս Կիևում կայացած լիագումար նիստի ընթացքում իր գործողություններով և հայտարարություններով մեծ վնաս է հասցրել վեհաժողովի հեղինակությանը և վարկանիշին:

Դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովում հրավիրված ասուլիսի ընթացքում ՍՏԾՀ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ընդգծեց, որ այդ հարցում հայկական պատվիրակության դիրքորոշումը հստակ է, իսկ առաջիկայում անելիք քայլերի և գործողությունների մասին պատգամավորը նախընտրեց այս պահին չխոսել: «Թույլ տվեք այս պահին չմանրամասնել, թե մեր դիրքորոշումից բխող ինչ գործողություններ ենք անելու, բայց կա որոշակի ռազմավարություն, որը մենք քննարկում ենք Ազգային ժողովի ղեկավարության և իրավասու այլ մարմինների հետ: Սակայն արդեն այն, որ մենք հատուկ հայտնում ենք մեր դիրքորոշումը նրա պահվածքի հետ կապված, արդեն ինչ-որ բան նշանակում է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Վարդանյանը:

Նա մանրամասնեց, որ վեհաժողովի ադրբեջանցի գլխավոր քարտուղարը նիստի ընթացքում սկսել է Արցախի հարցի հետ կապված հակահայկական հայտարարություններով հանդես գալ այն բանից հետո, երբ հայկական պատվիրակությունը առանց իր հետ քննարկելու վեհաժողովի 25-ամյակին նվիրված հռչակագրում հակամարտությունների կարգավորման վերաբերյալ դրույթի ընդունումից հետո հանդես է եկել կոշտ հայտարարությամբ և բոյկոտել է նիստերը: «Վեհաժողովի գլխավոր քարտուղարը պետք է անկողմնակալ և չեզոք դիրք ունեցող անձ լինի, սակայն նա իր ելույթներից մեկում կրկնում էր նույն զառանցանքները, ինչ մենք տարիներ շարունակ լսում ենք Ադրբեջանի ղեկավարության շուրթերից: Սա, իհարկե, անընդունելի է և հակասում է վեհաժողովի շահերին ու հարված հասցնում կառույցի վարկանիշին»,- ընդգծեց Աղվան Վարդանյանը:

ՍՏԾՀ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը ևս նշեց, որ վեհաժողովի գլխավոր քարտուղարը պետք է լինի անկողմնակալ անձ, ով իրեն չեզոք պետք է պահի ցանկացած իրավիճակում` անընդունելի համարելով Ասաֆ Հաջիևի գործողություններն ու հայտարարությունները Կիևում կայացած նստաշրջանի ընթացքում:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում