Գեղարքունիքի մարզի ճանապարհներին մերկասառույց է ձեւավորվել

1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում նոյեմբերի վերջին օրվա գիշերը թեթեւ ձյուն է տեղացել, ինչի հետեւանքով ցուրտ ջերմաստիճանի պայմաններում մերկասառույց է ձեւավորվել միջպետական, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության ճանապարհներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, ձյան շերտ հիմնականում ձեւավորվել է Սեւանի տարածքում, որտեղ այն հասնում է մինչեւ 5 սանտիմետրի, իսկ մնացած տարածքներում՝ 1-2 սանտիմետրի: «Ճանապարհաշինարարները կատարում են մայրուղիների մաքրման եւ մշակման աշխատանքներ:

Ճանապարհներն, ընդհանուր առմամբ, բաց ու երթեւեկելի են մնում, որեւէ տեղ փակ կամ դժվարանցանելի հատված չկա: Հնարավոր է, որ օրվա ընթացքում արեւոտ եղանակի ազդեցությամբ ճանապարհներն ամբողջովին ազատվեն ձյան կամ մերկասառույցի ծածկույթից»,-հավաստեց Գեւորգ Խաչատրյանը:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում