Հայոց ցեղասպանությունը չդատապարտելը ծնեց հիտլերյան ֆաշիզմը. Էդուարդ Շարմազանովը՝ բելառուս գործընկերոջը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 20-ին հանդիպել է Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Բոլեսլավ Պիրշտուկի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը, միջազգային տարբեր հարթակներում համագործակցությանը, երկու երկրների քաղաքական եւ տնտեսական կապերին առնչվող հարցեր:

Ողջունելով հյուրին՝ Էդուարդ Շարմազանովը կարեւորել է միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ակտիվ աշխատանքը եւ դերակատարումը երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում: ՀՀ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է ՀԱՊԿ ԽՎ-ում եւ ԱՊՀ ՄԽՎ-ում երկու երկրների խորհրդարանականների սերտ համագործակցության կարեւորությանը: Նրա գնահատմամբ՝ միջխորհրդարանական հանձնաժողովը պետք է առավել ակտիվ ու հետեւողական լինի երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկումը միջազգային հարթակներում համակարգելու հարցում: Այս համատեքստում ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ հաջորդ տարի լրանում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակը եւ այդ առնչությամբ կներկայացվեն ցեղասպանություն երեւույթը դատապարտող մի շարք նախաձեռնություններ:

«Առանց անցյալի ճանաչման եւ Հայոց ցեղասպանության դատապարտման հնարավոր չէ կանխարգելել նոր ցեղասպանությունները: Մենք պետք է դատապարտենք ցեղասպանական քաղաքականության, ֆաշիզմի ու նացիզմի ցանկացած դրսեւորում: Հայոց ցեղասպանությունը չդատապարտելը ծնեց հիտլերյան ֆաշիզմը»-ընդգծել է Էդուարդ Շարմազանովը:

Քննարկվել են նաեւ միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքների արդյունավետ իրականացմանն առնչվող հարցեր:

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան