Քաղաքական խորհրդակցություններ են կայացել Հայաստանի և Օմանի արտաքին գործերի նախարարությունների միջև

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Նոյեմբերի 5-ից 6-ը Օմանի Սուլթանության մայրաքաղաք Մասկատում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Օմանի արտգործնախարարությունների միջև:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանը, օմանական կողմից՝ ԱԳ նախարարի դիվանագիտական հարցերով տեղակալ Մուհամմադ բին Աուադ ալ-Հասանը:

Երկուստեք գոհունակությամբ նշվեց երկու երկրների միջև գոյություն ունեցող ջերմ և բարեկամական հարաբերությունները և նման խորհրդակցությունների պարբերական անցկացման կարևորությունը: Խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ կատարվեց երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակի, այդ թվում քննարկվեցին Հայաստանի և Օմանի ԱԳ նախարարների միջև ս.թ. փետրվարին Մյունխենում կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը: Կողմերը անդրադարձան նաև առևտրատնտեսական, գիտակրթական, մշակութային փոխգործակցության, զբոսաշրջության խթանմանն ուղղված քայլերին: Մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային և ենթատարածաշրջանային մարտահրավերների վերաբերյալ: Խորհրդակցությունների շրջանակներում հատուկ ընդգծվեց և պայմանավորվածություն ձեռք բերվեց Հայաստանի և Օմանի միջև երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ:

Կողմերն անդրադարձան նաև երկու երկրների փոխգործակցության խորացման ու ամրապնդման հեռանկարներին և կարևորեցին այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի համար աշխատանքային օրակարգի մշակման անհրաժեշտությունը:

Փոխնախարար Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը, խորհրդակցությունների շրջանակում, հանդիպումներ ունեցավ նաև Օմանի բարձրագույն կրթության նախարար դոկտոր Ռաուիա ալ Բուսաիդի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև բարձրագույն կրթության բնագավառում փոխշահավետ համագործակցության հեռանկարները:

Այցի ընթացում Արմեն Պապիկյանը հանդիպումներ ունեցավ նաև Օմանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Սաին ալ Կիյումիին և մի շարք այլ պաշտոնատար անձանց հետ:

Հայերեն

Երևանում կայացավ Արքայազն Թալալի անվան մրցանակաբաշխությունը՝ 1 միլիոն դոլար մրցանակային ֆոնդով

ԱՄՆ-ում մահացել է Վենեսուելայի նախագահին առնչվող քրեական գործը քննող դատավորը

Եվրամիությունը հրաժարվել է Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու գաղափարից. լրատվամիջոց

Հայաստանը կարևորում է կայուն զարգացման 2030 օրակարգը՝ համոզված լինելով, որ այսօրվա առաջընթացը պետք է ուղեկցվի ապագա սերունդների հանդեպ պատասխանատվությամբ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Վոլոդիմիր Զելենսկին մանրամասներ է հայտնել

Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը ընդհանուր հաշվարկում 18-րդն է

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա